Տարօրինակ հարցեր. Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Խրճիթ- Փայտե, գյուղական տուն, զանազան- տարբեր, թոթվել- ուսերը թափ տալ:
  2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս: Որովհետև նա ինքն էլ տարօրինակ էր ապրում և  չէր էլ մտածում, որ իր հարցերը նույնպես տարօրինակ են ու ոչ խելամիտ:
  3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: Քնելը, որովհետև երբ ես քնած եմ, չեմ կարողանում խաղալ, խոսել, երգել, պարել: Դրա համար էլ քնելը ձանձրալի զբաղմունք է:
  4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Որպեսզի դարակների փոխարեն սեղանի վրա հաց ուտեն:

բ. — Ինչո՞ւ  պոչը ձուկ ունի: Որովհետև պոչին գլուխ է պետք:

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Որ մլավեն:

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Որովհետև գրել չգիտեն:

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: Որպեսզի չմրսի:

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասիրություն- հարցաթերթիկ, սիրային:

Պատառաքաղ, ծաղկաքաղ, պատառոտել:

Հուսահատվել- անհույս:

Տեղափոխվել- տեղանք, զգեստափոխվել:

Նամականիշ – նամականի, թվանշան:

Գարեջուր- գարեհատիկ, աղաջուր:

Ուսումնասիրեց- ուսանող, սիրեկան:

Հայտնագործություն- հայտնի, գործազուրկ:

Թարսերես- երկերեսանի:

  1. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները: Սովորական, թարս, զանազան, նոր նոր, ճիշտ:
  2. 7. Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:
    Բարձրահասակ տղա, ձմեռային օր, հետաքրքիր հարցեր, մութ խրճիթ, շիկամազ կատու, երկար բեղ, սիրային նամակ, բարակ տետր, ծակ գուլպա, խելացի գիտնական:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s