ԻՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՔԱՉԱԼ ՇԱՆ ԵՎ ԳՈՂ ՓԻՍՈՅԻ ՀԵՏ

20200226_212703

Գիտե՞ք ես այսօր իմ դասընկերների և ընկեր Մանուշակի հետ ուր եմ գնացել, Խամաճիկների թատրոն: Հիմա ես կպատմեմ ձեզ իմ անմոռանալի օրվա տպավորությունները: Երբ հասանք թատրոն, առաջին հերթին ծանոթացանք դահլիճին, ներկայացման ընթացքում պահպանվող, պարտադիր կանոններին: Առաջինը՝ դահլիճում պետք է ցածր խոսել, երկրորդը՝ ուտելիք չթափել և ամենավերջինինն ու կարևորը, բջջային հեռախոսներն անջատել: Հա, ես ձեզ չասացի, թե մենք, որ հեքիաթն ենք նայել: Քանի որ այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 151 ամյակն է, նրա պատվին մենք նայեցինք Թումանյանի ամենահետաքրքիր հեքիաթներից մեկը: «Բարեկենդանը՞»՝ ոչ, «Անխելք մարդը՞»՝ ոչ, «Ձախորդ Փանոսը՞» ոչ, «Չարի վերջը՞»՝ ոչ, իսկ միգուցե «Շունն ու կատու՞ն», այո մենք Խամաճիկների թատրոնում նայեցինք «Շունն ու կատուն»:

Աշխատանքային նախագիծ՝24.02 — 28.02

Աշխատանքային նախագիծ՝24.02 — 28.02

Փետրվարի 24, երկուշաբթի

09.00-09.15՝ Առավոտյան  ընդհանուր պարապմունք

9.20 — 9.40՝ Շաբաթվա աշխատանքային նախագծի ներկայացում
9.40 — 11.20՝ Լողուսուցում
11.20 — 11.45՝ Ընդմիջում
11.50 — 12.35՝ Անգլերեն
12.45 — 13.35՝ Լեզվագործունեություն.(աշխատանք գիրք-տետրով)

Փետրվարի 25, երեքշաբթի

09.00-09.15՝ Առավոտյան  ընդհանուր պարապմունք

9.20 — 10.05՝ Ընտրությամբ գործունեություն
10.10 — 10.55՝ Մաթեմատիկա
11.00 — 11.45՝ Բարեկենդանի ծես
11.45 — 12.00՝ Ընդմիջում
12.00 — 13.00՝  Կավագործություն
13.10 — 13.35՝ Ռուսերեն

Փետրվարի 26, չորեքշաբթի

09.00-09.15՝ Առավոտյան  ընդհանուր պարապմունք

9.20 — 10.05՝ Անգլ./Ռուս.
10.10 — 10.55՝ Մաթեմատիկա
11.00 — 11.15՝ Ընդմիջում
11.15 — 13.35՝ Խամաճիկների թատրոն՝«Շունն ու կատուն» ներկայացման դիտում

Փետրվարի 27, հինգշաբթի

09.00-09.15՝ Առավոտյան  ընդհանուր պարապմունք

9.20 — 10.05՝ Մայրենի/Ռուս.
10.10 — 10.55՝ Մաթեմատիկա
11.00 — 11.45՝ Լեզվագործունեություն
11.45 — 12.00՝ Ընդմիջում
12.00 — 12.35՝ Բլոգային աշխատանք.Ճամփորդապատումներ
12.40 — 13.00՝ Անգլերեն
13.00 — 13.35՝ Մարզական գործունեություն

Փետրվարի 28, ուրբաթ

09.00-09.15՝ Առավոտյան  ընդհանուր պարապմունք

9.20 — 10.05՝ Դերախաղ «Չարի վերջը»
10.10 — 10.55՝Ընտրություն
11.00 — 11.45՝ Երաժշտական գործունեություն
11.45 — 12.00՝ Ընդմիջում
12.00 — 12.45՝ Մաթեմատիկա «Կենդանիների ձմեռում» խմբային աշխատանքի ներկայացում
12.50 — 13.35՝ Անգլ./Ռուս.

Շաբաթվա նախագծերը՝

Թումանյանական օրեր

Կենդանիների ձմեռում

Մեդիաուրբաթ-համերգի նախապատրաստում

Ուսումնական ճամփորդություն՝

Խամաճիկների թատրոն՝«Շունն ու կատուն» ներկայացման դիտում

Ուսումնական նյութեր՝

Ընթերցանության համար՝

Թումանյանի հեքիաթները

Աշխատանքային էջեր՝

Չարի վերջը

Մաթեմատիկա՝

Բազմանիշ թվեր՝ համեմատում, գումարում և հանում, բազմապատկում միանիշ թվով

Խնդիրների լուծում (տվյալների առանձնացում՝ պայման, պահանջ)

Աշխատանքային էջեր՝

25.02.2020

Պարեր՝

ՓափուռիԿ Շավալի

Անհրաժեշտ հղումներ՝

Էլեկտրոնային բառարան

Շախմատ՝ Օնլայն շախմատ

Շունն ու կատու. նոր վերջաբան

Շունը նորից է գալիս այս անգամ ավելի ջղայն:

Նա  կատվին վախեցրեց և կատուն վախեցավ փախավ:

Բայց կատուն կարել էր գդակ,  ուղղակի ցույց չէր տալիս շանը,

որովհետև նա ինքն էր մրսում ու ուզում էր գլխարկն իրեն պահել:

Շունն մտնում է կատվի տուն, իր գդակը վերցնում, գնում և իր երազանքին

հասնո՞ւմ, հա հասնում:

Թումանյանական օրեր, իմ սիրած հեքիաթը, նամակ Թումանյանին

Ծանոթացում Հովհաննես Թումանյան պապիկի հետ

Բարև ձեզ: Շատ չհետաձգելով ասեմ, թե այսօրվա իմ նյութն ո՞ւմ մասին է լինելու:  Քանի որ այսօր Թումանյան պապիկի 151 ամյակն է, ես խոսելու եմ Նրա մասին: Գիտե՞ք Թումանյանական հեքիաթներ, օրինակ «Անխելք մարդը», «Բարեկենդանը», «Ձախորդ Փանոսը» և այդպես լիքը հեքիաթներ: Սիրու՞մ եք դուք Հովհաննես Թումանյանին և սիրում եք նրա հեքիաթները, ասացե՞ք: Գիտե՞ք, որ Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1969թ-ի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:

Թումանյանական հեքիաթներից իմ ամենասիրելի հեքիաթը «Անբան Հուռին» է, հատկապես այս հատվածը.

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.

Բամբակը կորիզոտ է։

Մաստակ պիտի, որ ծամեմ,

Կըտերը տիտիկ անեմ,

Անցնողին մըտիկ անեմ.

Ուտեմ, խմեմ,

Մըթնի, քընեմ։

Նամակ Թումանյանին

Շատ եմ սիրում քեզ,  իմ սիրելի Հովհաննես պապիկ, շնորհակալ եմ քեզ հրաշալի, հետաքրքիր, իմաստուն, մեկ մեկ էլ նաև ծիծաղելի հեքիաթների համար: Միշտ սիրել եմ ու կսիրեմ քո հեքիաթները, դու իմ ամենասիրած հեղինակներից ես: Երանի դեռ ողջ լինեիր, գիտե՞ս ինչու պապիկ, որովհետև այդ դեպքում օրեցօր կավելանային լիքը հեքիաթներ: Գիտե՞ս, Հովհաննես պապիկ հեքիաթներիցդ ո՞րն եմ ավելի շատ սիրում և միշտ հաճույքով

կարդում: «Անբան Հուռին», այն շատ զվարճալի, բայց նաև  ուսուցողական հեքիաթ է, ինչպես քո բոլոր հեքիաթները: Ես խոստանում եմ, որ քո հեքիաթների գրքերը միշտ կլինեն իմ գրասեղանի անբաժանելի մասնիկը:

Սիրով՝ քո թոռնիկ Եվա Պապյան:

 

 

Simple Present

Եթե բառը ավարտվում է y-տառով he, she, it-ի ժամանակ y- դառնում  է i ավելանում է es   օրինակ she cries. Բայց եթե y- ից առաջ ձայնավոր է, բառին ավելանում է միայն s.   Օրինակ He plays.

Եթե բառը ավարտվում է ss,ch, sh, x, o տառերով, ապա he, she, it-ի ժամանակ ավելանում է es. Օրինակ՝

He kisses his mather every morning.

My father  watches TV avery evening.

She finishes her exercisis.

My brother goes to school every day.

He swims.

He studies.

He goes.

It flies.

ss ,ch, she, x, o, es