Ողջույն: Ինչպես գիտենք, ապրիլի 5-ին Ծաղկազարդ է: Այն իմ ամենասիրելի տոներից է, որը նշում ենք Սուրբ Հարության տոնի՝ Զատկի նախորդ կիրակի օրը: Ամեն տարի Ծաղկազարդին ես ընտանիքիս անդամների հետ գնում եմ եկեղեցի, ուռենու ճյուղերից հյուսված ծաղկեպսակներ ու ծաղիկներ գնում, մոմ վառում, լուսանկարվում, իսկ հետո տանը տատիկիս հետ որևէ քաղցրավենիք պատրաստում:
День: 31 марта 2020
Աչքերի գանգատը. Ջաննի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Читать далее «Աչքերի գանգատը. Ջաննի Ռոդարի»