Կենդանիների վեճը Ղազարոս Աղայան

 

Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛րանծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանիօգնությամբ:

Արոր, գութան- գյուղատնտեսական գործիք:                                 Երախտագետ- Շնորհակալ

  1. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։ Մեծահոգի էր , բարի, սիրում էր իր կենդանիներին և բոլորին ասում էր, որ սիրեն միմյանց:
  2. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ: Կովիկին, որովհետև նա ոչ միայն առակի մեջ, այլ ընդանրապես մարդկանց տալիս է կաթ, սեր, պանիր, կարագ:

 

 

 

 

 

Մաթեմատիկա 17.03.2020

  1. Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

4560- 6540, 4560

1452- 5421, 1245

7485-8754, 4578

 

  1. Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:

Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:

Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:

 

 3. Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը: 1500+2800-1400= 2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով: 2700-900+4600= 6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը: (1400-900)x2= 1000

Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը: 5400+1800-2200= 5000

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը  1-50 թվերը գրելու համար։

Պատ՝. 6

Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:

Լուծում

1)1000:2= 500

2)1500-500= 1000

Պատ․՝ 1000

Գ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:

Լուծում

3400-400-1000= 2000


Պատ․՝ 2000

  1. Որոշի՛ր բանջարեղենների թվային արժեքները։

բազուկ- 27:3=9

վարունգ- 21-18( 2 բազուկ ) = 3

Լոլիկ- 19-3 ( վարունգ )= 16:2= 8

գազար- 22-8-3= 11

կաղամբ- 24-8-3= 13