ԾԻԾԵՌՆԱԿ. ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

ծիծեռնակ                                                                                 

Ծիծեռնակ

ԱթաբեկԽնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ըստ բանաստեղծության: Հեղինակը ծիծեռնակի գալը նմանեցնում է գարնան երգի, ծովի երկնագույն փրփուրի, կանաչ լանջերի և խոտի թարմության հետ:
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Սևուկ աչուկներով, մկրատաձև պոչիկով և բոլորի կողմից շատ սիրված ու սպասված:
  3. Ինչպես ես հասկանում.
  • Դու կապուտակ ծովով արի – հեռվից և բարձր թռչելով արի:
  • Գարնան շնչով կանչով արի – գարնան գալու հետ դու էլ արի:
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»: Դրսում ձյուն էր, ձմեռ: Ճիշտ է, երեխաները խաղում էին դրսում, բայց այնքան էլ ուրախ չէին, որովհետև բակում չէր լսվում թռչունների ծլվլոցը, չկային նրանց բույները: Իսկ երեխաները չգիտեին, թե ում տային իրենց հացի փշրանքները: Մի օր առավոտյան մայրիկը ձայն տվեց փոքրիկ Անահիտին և ասաց, որ քնից շուտ վեր կենա, որովհետև գարնան առաջին օրն է: Անահիտը վեր կացավ, նայեց պատուհանից և հանկարծ տեսավ ծանոթ, մկրատաձև պոչիկը: Այդ ո՞ւմն է, մտածեց նա և հիշեց, որ այդ պոչիկը գարուն բերող ծիծեռնակինն է: Իսկապես, որ գարունը եկել էր, որովհետև տաք երկրներից վերադարձել էր նաև ծիծեռնակը:
  2. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:

 

 

Մաթեմատիկա 05.03.2020

  1. Կազմի՛ր արտահայտություններ

3 հատ 5 -ով ստացի՛ր`

1) (5+5): 5=2

2) 5×5:5=5

3) (5-5)x5=0

4) 5-(5:5)=4

  1. Լրացրո՛ւ աղյուսակները։

 

Արտադրիչ 20 40 5 50 70 900 200 60
Արտադրիչ 600 200 40 100 30 9 600 500
արտադրյալ 12000 8000 200 5000 2100 8100 120000 30000

 

Բաժանելի 8000 300 6000 2400 1200 4500 630 8100
Բաժանարար 40 10 300 30 30 90 70 90
Քանորդ 200 30 20 80 40 50 9 90

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Երբ Գարիկը իր գումարի կեսը տվեց Լեոին, նրա մոտ մնաց 2000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Գարիկը։

Լուծում 2×2000=4000

 

Պատ՝ 4000

Բ․ Երբ Միլենան իր կոնֆետների կեսը հյուրասիրեց ընկերներին, իր մոտ մնաց 25 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ ուներ Միլենան։

Լուծում 2×25= 50

Պատ՝ 50

Գ. Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Ինչքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։

Լուծում

  • 1600-2×300=100
  • 1000:5=200

                                                                                                  Պատ՝ 200

 

Դ․ Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։

Լուծում 1) 800-2×200=400

2) 400:5=80

Պատ 80