Հիշողություն
Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
…
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
…
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:
Կրկին— նորից, հափշտակել- գողանալ, սնուցած- կերակրած, ավերակ- քանդված, կպցնել- ամրացնել, շինել- սարքել,:
Օրինակ՝
կպցնել-ամրացնել
- Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Հիշում էր իր հի՜ն բույնը իր ձագուկներին: Եվ նոր բույն շինելիս երգում էր:
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: Ծիծեռնակը բարի էր, աշխատասեր և հոգատար մայրիկ էր:
- Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր: Տխուր ծիծեռնակի երգը… Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
- Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ | Ի՞նչ էր անում |
Ծիծեռնակ | Շինում |
Բույն | Երգում էր |
Ավերակ | Հիշում էր |
Շյուղ | Կարկատել |
Տարի | Հափշտակեց |
- Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:
Պարուհի ծիծեռնակը
Կար- չկար մի զվարճալի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում պարել: Մի անգամ նա որոշեց գնալ բեմ և պարել: