ԾԻԾԵՌՆԱԿ. ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

ծիծեռնակ                                                                                 

Ծիծեռնակ

ԱթաբեկԽնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ըստ բանաստեղծության: Հեղինակը ծիծեռնակի գալը նմանեցնում է գարնան երգի, ծովի երկնագույն փրփուրի, կանաչ լանջերի և խոտի թարմության հետ:
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Սևուկ աչուկներով, մկրատաձև պոչիկով և բոլորի կողմից շատ սիրված ու սպասված:
  3. Ինչպես ես հասկանում.
  • Դու կապուտակ ծովով արի – հեռվից և բարձր թռչելով արի:
  • Գարնան շնչով կանչով արի – գարնան գալու հետ դու էլ արի:
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»: Դրսում ձյուն էր, ձմեռ: Ճիշտ է, երեխաները խաղում էին դրսում, բայց այնքան էլ ուրախ չէին, որովհետև բակում չէր լսվում թռչունների ծլվլոցը, չկային նրանց բույները: Իսկ երեխաները չգիտեին, թե ում տային իրենց հացի փշրանքները: Մի օր առավոտյան մայրիկը ձայն տվեց փոքրիկ Անահիտին և ասաց, որ քնից շուտ վեր կենա, որովհետև գարնան առաջին օրն է: Անահիտը վեր կացավ, նայեց պատուհանից և հանկարծ տեսավ ծանոթ, մկրատաձև պոչիկը: Այդ ո՞ւմն է, մտածեց նա և հիշեց, որ այդ պոչիկը գարուն բերող ծիծեռնակինն է: Իսկապես, որ գարունը եկել էր, որովհետև տաք երկրներից վերադարձել էր նաև ծիծեռնակը:
  2. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s