Հայոց լեզու. 30․09․26.

Առաջադրանք

  1. Դիտիր/լսիր գովազդը։
  2. Նշիր հիմնական և կողմնակի ասելիքները։ Գովազդի հիմնական ասելիքն այն է, որ Squirrel-ի գերխնայող կաթսաների օգտագործումը կարող է օգնել խնայել գազի ծախսերը։ Գովազդը փորձում է ցույց տալ կաթսայի տնտեսական առավելությունը և հետաքրքրել հնարավոր գնորդին։
  3. Փորձիր գնահատել այս կոնկրետ դեպքում կողմնակի ասելիքի ազդեցությունը։ Կողմնակի ասելիքն այն է, որ գազի բարձր հաշիվը կարող է խանգարել ընտանիքի առօրյային և հաճելի առիթներին։ Գովազդը դա ներկայացնում է հումորային իրավիճակով՝ տարեդարձը նշելուց առաջ սպասելով գազի հաշվին։
  4. Որոշիր՝ այս գովազդը արդյունավետ է, թե՝ ոչ։ Իմ կարծիքով՝ այս գովազդն այնքան էլ արդյունավետ չէ։ Թեև այն հումորային է և կարող է գրավել մարդկանց ուշադրությունը, գազի մեծ հաշիվը գեր մարդու կերպարի հետ համեմատելը համարում եմ անհաջող լուծում։ Դա կարող է վիրավորական կամ տհաճ լինել որոշ մարդկանց համար։ Կարծում եմ՝ ապրանքի առավելությունները կարելի էր ներկայացնել ավելի նրբանկատ և ստեղծագործ ձևով՝ առանց մարդկանց արտաքին տեսքը հումորի առարկա դարձնելու։

Հարցեր և առաջադրանքներ

Ո՞րն է աշխարհի ամենատարածված լեզվաընտանիքը։ Ո՞րն է նրա ենթաընտանիքը։ Ինչո՞վ են առանձնանում հայերը հնդեվրոպական մյուս ժողովուրդներից։

Աշխարհի ամենատարածված լեզվաընտանիքը հնդեվրոպական լեզվաընտանիքն է։ Հայերենը այդ ընտանիքի առանձին և ինքնուրույն ճյուղն է։ Հայերը հնդեվրոպական մյուս ժողովուրդներից առանձնանում են իրենց լեզվով, մշակույթով և պատմական ինքնատիպությամբ։

2. Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ հայերի ծագման վերաբերյալ ավանդություններ են պահպանել նաև ուրիշ ժողովուրդներ։ Հայերի ծագման վերաբերյալ ի՞նչ ավանդություններ գիտեք։

Դա բացատրվում է նրանով, որ հայերը հնագույն ժամանակներից շփվել են տարբեր ժողովուրդների հետ, և նրանց մասին պատմությունները տարածվել են նաև այլ ժողովուրդների շրջանում։ Հայերի ծագման մասին հայտնի են հայկական, վրացական, հունական և այլ ավանդություններ։ Հայկական ավանդության մեջ հայերի նախահայրը համարվում է Հայկ Նահապետը։

3. Հիմնավորե՛ք հայերի ծագման տեղաբնակության տեսությունը։

Տեղաբնակության տեսության համաձայն՝ հայ ժողովուրդը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում՝ այնտեղ հնագույն ժամանակներից բնակվող տարբեր ցեղերի ու ժողովուրդների միաձուլման և զարգացման արդյունքում։ Դրա օգտին են խոսում պատմական, հնագիտական և լեզվաբանական բազմաթիվ տվյալներ։

4. Համեմատե՛ք հայերի ծագման վերաբերյալ ավանդությունները։ Որո՞նք եք նախապատվություն տալիս, ինչո՞ւ։ Հիմնավորե՛ք ձեր տեսակետը։

Հայերի ծագման մասին տարբեր ժողովուրդների ավանդությունները տարբեր կերպ են ներկայացնում հայերի նախնիներին և նրանց ծագումը, բայց դրանցում ընդհանուր է այն, որ հայերը համարվում են հին ժողովուրդ։ Ես ավելի շատ նախապատվություն եմ տալիս հայկական ավանդությանը՝ Հայկ Նահապետի մասին, քանի որ այն մեր ժողովրդի պատմական հիշողության կարևոր մասն է։ Բայց կարծում եմ, որ ծագումը ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել նաև պատմական, հնագիտական և լեզվաբանական փաստերը, ոչ միայն ավանդությունները։