Գրականություն. 06․11․26.

  1. Կարդա Մուշեղ Գալշոյանի «Դավոն» պատմվածքը;

Ներկայացրու՝ ինչի՞ մասին է «Դավոն» պատմվածքը։ Մուշեղ Գալշոյանի «Դավոն» պատմվածքը սասունցի Դավոյի կյանքի, անցած ճանապարհի և հերոսական հիշողությունների մասին է։ Դավոն Անդրանիկի զինվորներից է, որը կյանքի վերջին օրերին հիշում է իր մարտական ընկերներին, պատերազմները և հայրենիքի ազատության համար տեղի ունեցած պայքարը։

Մեկնաբանիր
1. Դավոյի ապրած կյանքի կարևոր դրվագները: Սկզբում, նա ծնվել է Սասունում, հետո միացել է Զորավար Անդրանիկի զորքին, ամենակարևոր դրվագներից մեկը` Ցիցքարի ճակատամարտին մասնակցելն էր: Իր կյանքի ընթացքում Դավոն ստիպված է եղել անցնել շատ դժվարությունների և գաղթերի միջով: Կյանքի վերջին օրերին էլ վերհիշել է ապրած տարիները, պատերազմները և հին ընկերներին:
2. Դավոյի բնավորության հիմնական գծերը: Համարձակ, հավատարիմ, հայրենասեր:
3.Դավոյի արժեքները: Դավոյի համար ամենակարևոր արժեքներն էին հայրենիքը, ազատությունը, պատիվը և ընկերությունը։
4. Մահվան մահիճ՝ ինչ են բացահայտում մարդու մեջ նրա կյանքի վերջին րոպեները։ Մարդու կյանքի վերջին րոպեները բացահայտում են նրա իրական էությունը, բնավորությունն ու ամենակարևոր արժեքները։ Մահվան մահճում մարդը հաճախ հիշում է իր անցած կյանքը, հարազատներին, ընկերներին և կարևոր իրադարձությունները։ Այդ պահերին պարզ է դառնում, թե ինչն է նրա համար իսկապես թանկ եղել, ինչի համար է ապրել և ինչին է հավատարիմ մնացել։ Դավոյի դեպքում կյանքի վերջին պահերը բացահայտում են նրա հայրենասիրությունը, քաջությունը, ընկերասիրությունն ու անցյալի նկատմամբ ունեցած կապվածությունը։

Ինչն էր ընդհանուր Դավոյի և նրա ընկերների մեջ. ժամանակը և մարդու ինքնաիրացումն այդ ժամանակի մեջ։
Դավոյի ընկերներից ով ինչով էր առանձնահատուկ. հիմնավորիր պատասխանդ։ Դավոյի և նրա ընկերների մեջ ընդհանուր էր հայրենիքի հանդեպ սերը, ազատության ձգտումը, քաջությունն ու հավատարմությունը։ Նրանք բոլորն ապրել են դժվար ժամանակներում, երբ ստիպված են եղել հայրենիքը պաշտպանել են անցել են ծանր պայքարների միջով: Այդ ժամանակաշրջանը ձևավորել էր նրանց բնավորությունը, արժեքներն ու աշխարհայացքը։

Տեքստից գտիր պատկերավոր արտահայտությունները։ «Որբերը՝ թափառիկ շների նման», «Շուկան ահից դողաց ու քար կտրեց», «Պատուհանից ներս փրթած լուսե մի թել», «Մթնշաղը դաշտ ու սարերին փափուկ թախիծ էր հյուսում», «Իրիկնապահի բոցերով այրվող փետուրը», «Կոպերի վրա պարս բռնած կարմիր ու կանաչ պեծերը»։
Գտիր-առանձնացրու փոխաբերությունները։ «Կրծքի ճերմակ մազերը խճճված եղյամի պես գլխահակ խորհում են», «Արեգակի իրիկնապահի շողերը ձգում տանում էին դեպի արևմուտք», «Սրտներում գալարվող վրեժը հրացանների փողերից պոռթկում-պարպվում էր», «Դավոյի ահն ու մահը վաղուց էր անցել»։

Добавить комментарий