Նկարի ասելիքը.

Նկարը շատ խորը իմաստ ունի: Տեսնում ենք փոքր, սպիտակ կատվի, որը քաշում է պատի մյուս կողմում գտնվող օձի պոչը չհասկանալով, թե ինչ վտանգ է իրեն սպառնում: Նկարի հիմնական միտքն այն է, որ մարդիկ հաճախ չեն գիտակցում ինչ են անում, և որ ամեն ինչ այնքան էլ պարզ և անվնաս չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Կատուն չի հասկանում , թե ինչպիսի վնաս կարող է իրեն հասցնել օձը: Կարծում եմ` նկարը սովորեցնում է զգոնություն, ուշադրություն և չշտապելու կարողություն: Այն սովորեցնում է մի պահ կանգ առնել և մտածել հետևանքների մասին: Այս կերպ եմ ես տեսնում այս նկարը:

Добавить комментарий