Առաջադրանք 1
Հայկազուն-Երվանդականների թագավորություն:/ պատմել էջ 46-50, գրավոր պատասխանել էջ 50-ի հարցերին:

1. Իշխանությունը վերականգնվել է Ք. ա. VII դարի առաջին կեսին՝ Սկայորդու գլխավորությամբ, Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում:
2. Երվանդ I Սակավակյացը գահակալել է Ք.ա. VI դարի երկրորդ կեսին։ Նրա օրոք ձևավորվեց հզոր հայկական թագավորություն, ամրապնդվեց կենտրոնական իշխանությունը։ Տիգրան I Երվանդյանը գահակալել է Ք.ա. VI դարի առաջին կեսին։ Նա համագործակցել է Կյուրոս Մեծի հետ և մասնակցել Մարաստանի դեմ պայքարին։ Երկու արքաներն էլ կարևոր դեր են ունեցել Հայաստանի հզորացման և միջազգային դիրքի ամրապնդման գործում։
3.
5. Երվանդ II-ն գահակալել է Ք.ա. V դարի վերջին։ Նա մասնակցել է Աքեմենյան տերության քաղաքական կյանքին, եղել է Հայաստանի սատրապը։ Ապստամբել է պարսից արքա Արտաքսերքսես II-ի դեմ և որոշ ժամանակ տիրացել է Մեծ Հայքի ու Մարաստանի կառավարիչների իշխանությանը։ Հետագայում ստիպված է եղել հրաժարվել Մարաստանի կառավարումից։
Առաջադրանք 2
Հայոց թագավորությունները Ք.ա. 331-201 թթ., / պատմել էջ 50-53, գրավոր պատասխանել էջ 53-ի հարցերին:

- Ալեքսանդր Մակեդոնացին Մակեդոնիայի արքան և նշանավոր զորավար էր։ Ք.ա. 334 թ. սկսեց իր արևելյան արշավանքը, որի ընթացքում նվաճեց Փոքր Ասիան, Եգիպտոսը, Պարսկաստանը և հասավ մինչև Հնդկաստան։Գավգամելայի ճակատամարտում (Ք.ա. 331 թ.) հայերը կռվում էին պարսկական բանակի կազմում՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի զորքերով։Հելլենիզմը հունական և արևելյան մշակույթների փոխազդեցության ու միաձուլման ժամանակաշրջանն ու մշակութային երևույթն է, որը տարածվեց Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո։
2. Ալեքսանդր Մակեդոնացին չկարողացավ նվաճել Հայաստանը, քանի որ նրա զորքերը չմտան Հայաստան, իսկ հայկական լեռնային տարածքը դժվարացնում էր նվաճումը։ Սելևկյաններին նույնպես չհաջողվեց գրավել Հայաստանը, քանի որ հայկական թագավորությունները դիմադրում էին նրանց, իսկ Սելևկյան պետությունը զբաղված էր ներքին և արտաքին պատերազմներով։
3. Ք.ա. III դարի վերջին կային հայկական երկու թագավորություններ՝ Մեծ Հայքի Երվանդունյաց թագավորությունը և Ծոփքի թագավորությունը։ Մեծ Հայքում Երվանդունիների թագավորությունն անկում ապրեց Ք.ա. 201 թ.՝ Սելևկյանների արշավանքի հետևանքով։
Уведомление: Հոկտեմբեր ամսվա ամփոփում. — Եվա Պապյան