Նվարդ Մելքոնյանի զրույցը.

Սովորողների՝ գովազդի տեքստերի քննարկում։

Միտումնավոր խոսքի մյուս առանձնահատկությունները. թաքնված գովազդ, թաքնված կամ չգիտակցված նպատակ

Ուշադիր լսիր Նվարդ Մելքոնյանի զրույցը․

Նախաբանում ինչ տեխնոլոգիա է օգտագործում․ Կիրառվում են տեսաշարային և ձայնային միջոցներ: Ներկայացվում են հաղորդման վերնագիրը և քննարկվող թեման: Տեսողական ձևավորումների միջոցով փորձ է արվում գրավել մարդկանց ուշադրությունը:

Ուղղորդումը՝ «Կյանքը անընդհատ կրթություն է» ձեւակերպման ազդեցությունը: «Կյանքը անընդհատ կրթություն է» ձևակերպումը նշանակում է, որ մարդը կրթվում է ոչ միայն մանկության կամ երիտասարդության տարիներին՝ դպրոցում և համալսարանում, այլև իր ողջ կյանքի ընթացքում։ Կյանքի յուրաքանչյուր փուլում մարդը նոր փորձ է ձեռք բերում: Այս միտքն ընդգծում է, որ երբեք ուշ չէ նոր բան սկսելու կամ սովորելու համար։ Քանի դեռ մարդը կարողանում է մտածել և ընկալել նորը, նա պետք է շարունակի զարգանալ և սովորել:

Կա՞ գովազդ այս հաղորդման մեջ․ եթե կա, ո՞րն է: Հիմնականում չկա: Միայն կրթական ոլորտի հետ կապված որոշ մեջբերումներ:

Գնահատիր հյուրի եւ հաղորդավարի խոսքը՝ հայերենի որակը, փոխառյալ բառերի օգտագործման հաճախականությունը․ Նրանք խոսում են բավականին սահուն, հասկանալի լեզվով: Խոսքում օգտագործում են փոխառյալ բառեր, բայց դրանք չեն խանգարում հասկանալ թեման:

Օտար բառերի կիրառումը ինչ հատկանիշ է հաղորդում խոսքին։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ օտար բառերի կիրառումը ժամանակակից և միջազգային է համարվում: Երբեմն դա հասկանալի էր դարձնում խոսողի ասածը` հատկապես երիտասարդ սերնդի համար, սակայն դրանց չափից շատ օգտագործումը նյարդայնացնում է:

Առանձնացրու զուտ գրական բառերը․ դրանք ինչ հատկանիշ են տալիս խոսքին: Հաղորդակցություն, կրթություն, հասարակություն, զարգացում: Այս բառերը խոսքը դարձնում են ավելի պաշտոնական ու լուրջ:

Առանձնացրու խորհուրդներից մեկը, որ քեզ օգտակար կլինի։ Մեկնաբանիր՝ ինչով օգտակար կլինի։ Ինձ համար ամենաօգտակար խորհուրդը, դա անընդհատ սովորելն ու սեփական գիտելիքները զարգացնել է:

Добавить комментарий