Սերոբ Խաչատրյանի հարցազրույցը.

  1. Ականջակալներով լսիր Սերոբ Խաչատրյանի հարցազրույցը

2.Գնահատիր Սերոբ Խաչատրյանի խոսքի մուտքը։ Նա խոսում է հանգիստ և վստահ` գրավելով դիտողների ուշադրությունը: Առաջին իսկ վայրկյանից զգացվում է, որ նա լավ և փորձառու մասնագետ է:

3. Գնահատիր հաղորդավարի հարցերը․ ի՞նչ է ակնկալում կրթության փորձագետից։ Նրա հարցերը շատ հստակ են: Նա ակնկալում է լսել մասնագիտական, հիմնավորված և անկեղծ պատասխաններ, ինչպես նաև առաջարկներ` կրթական ոլորտը բարելավելու համար:

4. Հետեւիր բառապաշարին․ բնութագրիր այդ բառապաշարը։ Փորձագետի բառապաշարը շատ հարուստ և զարգացած է: Նա խոսում է պարզ և հասկանալի`օգտագործելով կրթությանը վերաբերող բառեր:

5. Գնահատիր կրթության փորձագետի խոսքը․ որոշիր միտումը, ասելիքը, ազդեցությունը, տեղեկատվական արժեքը․․․ Փորձագետը հիմնականում վերլուծում է կրթական ոլորտի խնդիրները և փորձում է հասկացնել դրանց պատճառները: Նրա գլխավոր ասելիքն այն է, որ կրթական ոլորտում միշտ էլ աճելու և զարգանալու տեղ կա: Նրա խոսքը լուրջ և ազդեցիկ է: Այն ստիպում է իրոք կարևորել կրթության բարձր որակը: Ունի բնականաբար տեղեկատվական արժեք, քանի որ տալիս է դիտողին նոր ինֆորմացիա և գիտելիքներ:

6. Գտիր քաղաքականությանն առնչվող հատվածները։ Փորձագետը խոսում է կրթական համակարգի վրա քաղաքական ազդեցության, ուսուցիչների կուսակցականացման և կրթության ոլորտում իշխանությունների վերաբերմունքի մասին։ Հատկապես ուշադրություն է գրավում այն դիտարկումը, որ ուսուցիչների մասնագիտական տոնի կապակցությամբ երկրի առաջին դեմքը հանդիպում չի կազմակերպում, մինչդեռ այլ մասնագիտությունների տոների առիթով նման հանդիպումներ եղել են։ Այսպիսով ` փորձագետը միգուցե փորձել է ընդգծել, որ ուսուցիչները բավականաչափ չեն արժևորվում:

7. Մեկնաբանիր ոչ բառային մեթոդները՝ միջավայրը, նկարներ, սեղանը, գույները եւ այլն։ Հարցազրույցի միջավայրը բավականին պաշտոնական և լրատվական է, ինչը ընդհանուր առմամբ համապատասխանում է հաղորդման ձևաչափին, բայց իմ կարծիքով, տվյալ հյուրին և խոսակցությանը ավելի կհամապատասխաներ անմիջական, «փոդքաստային» միջավայր, ինչը կարծում եմ ավելի ազատ կդարձներ զրույցը: Տաղավարի ձևավորումն ու գույները բավականին սովորական են և առանձնապես ուշադրություն չեն գրավում: Մի կողմից դա լավ է, որովհետև մարդկանց ամբողջ ուշադրությունը հրավիրվում է հաղորդավարին և փորձագետին, սակայն տաղավարն ու նկարահանումը մի փոքր ձանձրալի են, ինչը հարցազրույցը դարձնում է պակաս դիտարժան: Կարծում եմ ` ավելի ջերմ և քիչ լուսավոր տաղավարում հարցազրույցը ավելի բնական տեսք կունենար և ավելի հեշտ կդիտվեր:

8. Սերոբ Խաչատրյանի հարցազրույցը վերաշարադրիր քո տեսանկյունից։ Քո եւ կրթության փորձագետի բառապաշարները համեմատիր՝
-ոճը
-բառապաշարը
-ենթատեքստը եւ այլն։
Եթե ես վարեի այս հարցազրույցը, կփորձեի զրույցը դարձնել ավելի անմիջական՝ միաժամանակ պահպանելով թեմայի լրջությունն ու կարևորությունը։ Փորձագետն օգտագործում է կրթական ոլորտին բնորոշ մասնագիտական բառեր և արտահայտություններ, իսկ ես կնախընտրեի ավելի առօրյա ու հասկանալի բառապաշար, որպեսզի խոսքը հասանելի լիներ բոլորին։

Добавить комментарий