«Խառնվածք»

Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի «Խառնվածք» թեմային և ուսումնասիրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները։

Այնուհետև կատարե՛ք հետևյալ առաջադրանքները․

  1. Ներկայացրե՛ք, թե ինչ է խառնվածքը և ինչ նշանակություն ունի այն մարդու վարքի ու հաղորդակցության մեջ։

Խառնվածքը մարդու բնավորության և վարքի առանձնահատկությունն է։ Այն ցույց է տալիս, թե մարդը ինչպես է արձագանքում տարբեր իրավիճակներին, ինչպես է արտահայտում իր զգացմունքները և ինչպես է շփվում ուրիշների հետ։ Խառնվածքը կարևոր է, քանի որ օգնում է հասկանալ ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների վարքը։

  1. Բնութագրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները՝ առանձնացնելով դրանց բնորոշ հատկանիշները։
  • Սանգվինիկ – ուրախ, ակտիվ, շփվող, հեշտ է նոր մարդկանց հետ ծանոթանում և արագ հարմարվում է փոփոխություններին։
  • Խոլերիկ – շատ ակտիվ, եռանդուն, արագ է արձագանքում, հեշտ է ոգևորվում, բայց կարող է նաև արագ բարկանալ։
  • Ֆլեգմատիկ – հանգիստ, համբերատար, կայուն և հավասարակշռված է։ Դանդաղ է որոշումներ կայացնում, բայց հետևողական է։
  • Մելանխոլիկ – զգայուն, ամաչկոտ և ավելի փակ է։ Խորը է ապրում զգացմունքները և հեշտ կարող է անհանգստանալ։
  1. Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքների հիման վրա որոշել ձեր խառնվածքի առավել արտահայտված տեսակը։

Կարծում եմ, որ իմ մեջ առավել արտահայտված է մելանխոլիկ խառնվածքը։ Իհարկե, չեմ կարող դա ասել հարյուր տոկոս վստահությամբ, բայց այս տեսակը ամենաշատն է համապատասխանում իմ բնավորությանը։ Ես բավականին ամաչկոտ եմ և երբեմն նույնիսկ ամաչում եմ անել այն բաները, որոնք իրականում լավ եմ կարողանում։ Ինձ համար միշտ չէ, որ հեշտ է նոր մարդկանց հետ ծանոթանալն ու ընկերանալը, և ես հաճախ անհանգստանում եմ նույնիսկ փոքր ու աննշան բաների պատճառով։
Միևնույն ժամանակ, իմ մեջ նկատում եմ նաև խոլերիկ խառնվածքի որոշ հատկանիշներ։ Օրինակ՝ նույնիսկ դեռ չկայացած, պարզապես պլանավորվող իրադարձություններից կարող եմ շատ ոգևորվել։ Բացի այդ, երբեմն կարող եմ բավականին արագ բարկանալ։ Այդ պատճառով կարծում եմ, որ իմ խառնվածքում հիմնականում գերակշռում են մելանխոլիկ, բայց որոշ չափով նաև խոլերիկ հատկանիշները։

  1. Նշե՛ք առնվազն 3 հատկանիշ, որոնցով հիմնավորում եք ձեր ընտրությունը։ Ամաչկոտություն, անհանգստություն, դժվարությամբ նոր մարդկանց հետ շփվել:
  2. Ներկայացրե՛ք մեկ իրավիճակ ձեր առօրյայից, որտեղ ձեր խառնվածքի առանձնահատկությունն արտահայտվել է։ Ես շատ սիրում եմ երգել և գիտակցում եմ, որ եթե մարդկանց առաջ երգեմ, ոչ մի վատ բան չի լինի, և ամեն ինչ լավ կանցնի։ Սակայն այդ պահին շատ եմ լարվում ու ամաչում, ինչի պատճառով միշտ չէ, որ կարողանում եմ ցույց տալ իմ ունակությունները։ Օրինակ՝ շատ անգամներ ցանկացել եմ երգել դպրոցում, բայց շատ եմ ամաչել։ Այնուամենայնիվ, մի քանի անգամ կարողացել եմ հաղթահարել ամաչկոտությունս և երգել մարդկանց առաջ։
  3. Վերջում պատասխանե՛ք հարցին․
    «Ինչպե՞ս կարող է սեփական խառնվածքի ճանաչումն օգնել մարդուն ինքնաճանաչման, ուրիշների հետ հաղորդակցության և սեփական վարքը կառավարելու հարցում»։
    Սեփական խառնվածքը ճանաչելը օգնում է մարդուն ավելի լավ հասկանալ իրեն, իր զգացմունքներն ու վարքը։ Այն նաև օգնում է հասկանալ, թե ինչպես շփվել տարբեր մարդկանց հետ և ընդունել նրանց առանձնահատկությունները։ Բացի այդ, մարդը կարողանում է ավելի լավ կառավարել իր հույզերը, անհանգստությունն ու բարկությունը և ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակներում։

Կարևոր է․ առաջադրանքը կատարելիս մի՛ փորձեք պարզապես ձեզ համապատասխանեցնել որևէ տեսակի։ Հիմնվե՛ք թեմայի ուսումնասիրության և սեփական վարքի դիտարկման վրա։

Оставить комментарий