Հայոց լեզու. 29․09․26.

  1. Լրացրու տառերը և կետադրիր։

    Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թու-պերով։ Սառը քամին անգթորեն ծեծում  էր քսանի-ամյա երիտասարդի կուր-քն ու արևախան- դեմքը։ Նա պատ-գամբի բազրի-ին կռթնած նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը չկար ոչ մի ճրա- ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կա-կանձ էր լսվում կարծես մրսում էր մի լքված մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկ-նդրել գետի խուլ վշշոցը։
    Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ Երանի դրանց մտածեց երիտասարդը մինչև լույս զրույց կանեն։ Սարի հետևից լուսինը պռուն-ը հանեց։ Երիտասարդն իջավ սանդու-քով։ Շունը մոտեցավ նրան փաթաթվեց նրա ոտքերին մեղմորեն քսվելով անդրավարտի-ի փող-երին։
    Չամբար Չամբար փաղաքշական ձայնով ասաց նա։
    Շունը վազեց դարպասի կողմը մի քանի անգամ հաչեց ապա էլի հետ վազեց։

Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թմբերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա պատշգամբի բազրիքին կռթնած՝ նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը․ չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում, կարծես մրսում էր մի լքված, մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։
Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ «Երանի դրանց»,— մտածեց երիտասարդը, — «մինչև լույս զրույց կանեն»։ Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։
— Չամբար, Չամբար,— փաղաքշական ձայնով ասաց նա։
Շունը վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, ապա էլի հետ վազեց։

  1. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․

    ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՅՐԱՐԱՏ ՆԱՀԱՆԳԻ ԱՐՇԱՐՈՒՆԻՔ ԳԱՎԱՌՈՒՄ՝ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՄԱՅՐ ԱՐԱՔՍԸ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԸ ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԵՎ ԿԱԶՄՈՒՄ ՄԻ ՀԱՐԹ ԹԵՐԱԿՂԶԻ, ՄԵԾԱԶԴԵՑԻԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՊԱՐԱՆՔՆ ԷՐ։

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում՝ այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր։

Добавить комментарий