. Մաս 1 Մոլորակն ընտանիքում
Դեռ շատ վաղուց, մի մոլորակ կար: Երբ մոլորակը, դեռ փոքր էր մեծ շատ մեծ ընտանիք ուներ: Հիմա նա արդեն 100 տարեկանից բարձր էր, բայց մինչ այս տարիքը նա այդպես էլ չպարզեց իր անունը…
Երբ նա փոքր էր, մեծ ընտանիք ուներ, և այնքան էր սիրում իր ընտանիքը որ չէր կարողանում բաժանվել նրանից: Նրա մայրը՝ Ջուզեֆինան, աշխատում էր մածուկի գործարանում և քիչ էր վաստակում: Հայրը՝ Ջոնին, որը նույնպես մոլորակ էր, աշխատում էր հիվանդանոցում բժիշկ գոնե փող գտնելու համար: Քույրը՝ Լայասան նույնպես փոքր մոլորակ էր, չէր աշխատում դեռևս լավ սովորելով անվճար դպրոց էր գնում, քանի որ նրանք աղքատ էին և գումար չունեին վճարովի դպրոցի համար: Եղբայրը՝ Այգը չէր աշխատում, նա դեռ 2 տարեկան էր:
Այդյ բազմանդամ ընտանիքի միակ կերակրողները մայրն ու հայրն էին: Մոլորակը որի վրա նրանք ապրել են և մինչև հիմա էլ ապրում են, դա հարյուրնանց մոլորակն էր, որի անունը ոչ մեկի հայտնի չէ:
Մաս 2 Ես հեռանալու վտանգ ունեի
Մի օր, հայր Ջոնին ուղևորվեց Ֆրանսիա և ուղևորությունից 1 ամիս անց նրանք այլևս լուր չունեին ամուսնու մասին: Նրանք բավականին անհանգստանում էին քանի որ Ջոնին, տիեզերքից տիեզերանավով ուղևորվել էր Երկիր իսկ այնտեղից էլ Ֆրանսիա:
2 տարի անց, նրանց մոլորակ եկավ մի մարդ, ով կանգնեց տան դռան մոտ և սկսեց , անմոլորակայինի նման գոռգոռալ ՙՙՋուզեֆին Ջուզեֆին՛՛
Մոլորակն հարցրեց
- Մայրիկ, ո՞վ է այս ժամին մեզ անհանգստացնում
- Չգիտեմ սիրելիս, հիմա բացեմ դուռը և տեսնենք:
- Լավ, կարո՞ղ եմ ես բացել մեր դուռը
- Ոչ սիրելիս ես քեզ չե՞մ ասել արդյոք, որ եթե ուշ ժամերի դուռը թակում են, ապա երեխա մոլորակները չեն կարող այն բացել: Չի թույլատրվում
- Էհ դե լավ մայրիկ դե լավ բացիր խնդրում եմ, ով էլ լինի հոգնեց սպասելով արի բացենք:
- Լավ փոքրիկս գնամ բացեմ, խոհանոցում յուղաբլիթներին հետևիր: Կվառվեն, զգույշ:
- Լավ մայրիկ
Մայրիկը բացեց դուռը, և այդ մարդը, առանց մի րոպե մտածելու մտավ ներս: Նա ուզում էր մեր հերոսին գողանալ, բայց Ջուզեֆինա մայրիկը, առանց մտածելու վերցրեց մեծ կաթսան և խփեց հանցավորին:
Մեր մոլորակը վտանգի մեջ էր բայց, մայրիկի շնորհիվ նա ազատվեց գողերից: Բայց այդ գողերը մի փոքրիկ հուշում էին թողել Ջուզեֆինա մայրիկի համար: Դա մի նամակ էր նա կարդաց: Գրված էր.
Մենք բոլորս գիտենք, որ Ձեր մոլորակը անուն չունի և ծնվել է առանց նրա: Ահա մի փոքրիկ հուշում նամակի ներքևում կարդացեք հենց դա էլ կլինի Ձեր մոլորակի անունը: Բայց դրա համար պետք է վճարել մեզ: 10000դր. Եթե ունեք ավելին:
Գողեր
Մոլորընտանիք
Մայրիկը արագ գնաց դեպի փոստը և ուղարկեց 10000դր գողերին և երկու օր հետո ստացավ նամակին պատասխան: Նրանք կարդացին մյուս նամակը:
Շնորհակալ ենք, Ձեր տղայի անունը Մոլորընտանիք է:
և այդպես էլ, նրան անուն տվեցին: Բոլորն էլ մինչև հիմա մարդիկ դիմում են մոլորակին Մոլորընտանիք անվանմանբ: