Արգիշտի 1-ի արձան

Արգիշտի արքայի արձանը, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Արձանը տեղադրվել է 2002 թվականին: Արձանի քանդակագործը՝ Լևոն Թոքմաջյանն է, իսկ ճարտարապետը՝ Էդուարդ Բարոյանը:
Հուշարձանը պատրաստված է ամուր տուֆից և բազալտից: Ըստ տվյալների արձանը հիմա կանգուն է:
Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև խմբաքանդակ

«Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև» խմբաքանդակը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մերձակա հրապարակում: Խմբաքանդակը տեղադրվել է 2002-ին։
Պատվանդանի ճարտարապետը՝ Ռոմեո Ջուլհակյանն է, իսկ քանդակագործը Արա Սարգսյանը: Խմբաքանդակի որմնադիրներն են Վ. Ամրոյանը և իր որդիները: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, իսկ բարձրությունը 6 մետր է։
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան՝

Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Հուշարձանի քանդակագործը՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանն է: Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։
Հուշարձանի շինարարությունը ավարտվել է՝ 1962թ մայիսի 26-ին:
Ավետիք Իսահակյանի հուշարձան

Ավետիք Իսահակյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու: Հուշարձանը տեղադրվել է 1965թ-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հուշարձանի ճարտարապետը՝ Լիպարիտ Սադոյանն է, իսկ քանդակագործը Սարգիս Բաղդասարյանը:
Հուշարձանը կառուցված է թանկարժեք բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է: Շինարարությունները ավարտվել են 1965 թվականի հունիսի 12-ին:
Կոմիտասի հուշարձան՝

Կոմիտասի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հուշարձանի քանդակագործը՝ Արա Հարությունյանն է իսկ ճարտարապետը՝ Ֆենիքս Դարբինյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից: Շինարարությունները ավարտվել են 1988 թվականի հունվարի 8-ին:
Վիլյամ Սարոյանի հուշարձան

Վիլյամ Սարոյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում: Տեղադրվել է 2008 թվականին: Հուշարձանի քանդակագործը՝ Դավիթ Երևանցին է: Հուշարձանի ճարտարապետներն են՝ Լևոն Իգիթյանը և Ռուբեն Հասրաթյանը:
Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3,2 մետր է, իսկ քաշը` 500 կգ։ Արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում: Շինարարությունները ավարտվել են 2008 թվականի դեկտեմբերի 13-ին:
Սայաթ-Նովայի հուշաղբյուր

Սայաթ-Նովայի հուշաղբյուրը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հուշաղբյուրի քանդակագործը՝ Արա Հարությունյանն է, իսկ ճարտարապետը՝ Էդուարդ Սարապյանը:
Հուշաղբյուրի պատրաստված է սպիտակ մարմարից: Այս պահին հուշաղբյուրը կանգուն է: