Կապույտ զատիկը

Լինում է, չի լինում մի զատիկ է լինում: Բայց այդ զատիկը սովորական չի լինում, այլ կապույտ, նրա ընկերները միշտ ծիծաղում էին նրա վրա և ասում.

— Դու շատ ծիծաղելի ես:

—  Բայց ես ի՞նչ կարող եմ անել, որ իմ կապույտ գույնը վերանա:զատիկ

— Չգիտենք,- պատասխանեցին ընկերները:

Շուտով մոտենում էր Զատիկը, բայց կապույտ զատիկը չէր ուզում գնալ այդ միջոցառմանը, քանի որ մտածում էր, որ այնտեղ գտնվող կարմիր զատիկները կծիծաղեն իր վրա: Կապույտ զատիկը գնաց տուն և սկսեց լաց լինել:

«Եթե ես գնամ տոնախմբությանը, բոլորն ինձ վրա կծիծաղեն», — մտածեց զատիկը և պառկեց քնելու:

Առավոտյան նա անհանգիստ քնից հետո բացեց աչքերը, նայեց պատուհանից և տեսավ հազարավոր, արագ-արագ դեպի եկեղեցի վազող զատիկներին և լսեց, թե մի զատիկ ինչ ասաց:

— Վայ ուշացանք, արագացրե՜ք:

Զատիկը հասկացավ, որ բոլորն արագ վազում են եկեղեցի, որպեսզի Զատկի տոնը նշեն:

Ահա եկավ նրա մայրիկը՝ Զինա անունով զատիկը, որը նույնպես կարմիր էր և ասաց կապույտ զատկին.

— Սա քո տոնն է, փոքրիկս, և սա կարգ է,  դու պետք է գնաս եկեղեցի նշես Զատկի տոնը, որովհետև դու զատիկ ես:

— Մայրիկ, բայց ես կապույտ եմ և վախենւմ եմ, որ ինձ վրա կծիծաղեն:

— Չեն ծիծաղի, վստահի՛ր ինձ և արագ հագնվի՛ր, լվացվի՛ր, որ նախաճաշես և գնաս եկեղեցի:

Զատիկը գնաց եկեղեցի, միլիոնավոր կարմիր զատիկներ տեսավ, նա ուզեց լաց լինել և չդիմանալով գոռաց: Բոլոր զատիկներն աչքերն ուղղեցին դեպի կապույտ զատիկը, մոտեցան նրան և ասացին.

— Փոքրի՛կ, որտեղի՞ց ես եկել:

Կապույտ զատիկն ասաց. «Ես եկել եմ աաա՜յն փողոցից»:

— Հա՜ հասկացանք, դու եկել ես Թայլա փողոցի՞ց:

— Այո,- պատասխանեց Կապույտիկը, — իսկ դուք ինձ վրա չե՞ք ծիծաղում նրա համար, որ ես կապույտ եմ:

— Ոչ:

Զատիկն ուրախացավ և հարցրեց, թե այստե՞ղ են Թիման, Շեյլան, Կիման, Կոյը և Պայլաստը, որոնք իր ընկերներն են:

-Ոչ,- պատասխանեցին կարմիր զատիկները, նրանք կգան երեկոյան:

Երբ մոտեցավ երեկոն, ընկերներն եկան՝ մտածելով, որ հիմա հաստատ բոլոր կարմիր զատիկները մի լավ ծիծաղում են այդ կապույտ զատկի վրա:

Հասան տեղ և տեսան, որ ոչ մեկը չի ծիծաղում նրա վրա, այլ միասին պարում, ուրախանում են:

-Կապույտիկն ասաց, որ դուք եք իր վրա ծիծաղում, այո՞, — հարցրեցին եկեղեցու զատիկները:

-Այո,-պատասխանեցին չար ընկերները, — այլևս երբեք այդպես չանեք, հասկացա՞ք:

— Լավ, հասկացանք, հիմա կգնանք Կապույտիկի մոտ և ներողություն կխնդրենք, — ամաչելով ասացին ընկերները:

Նրանք իսկապես Կապույտիկից ներողություն խնդրեցին, որից հետո նրանք բոլորը միասին պարեցին, ուրախացան և նշեցին Զատիկը:

Ճիշտ է, Կապույտիկը կարմիր չդարձավ, բայց արդեն տխուր չէր և այդ գիշեր քնեց ավելի հանգիստ ու երջանիկ: Նա հասկացավ, որ արտաքին տեսքը կարևոր չէ, կարևորը բարի և ընկերասեր լինելն է: Պետք է յուրաքանչյուրին սիրել այնպես, ինչպիսին նա կա:

Սիրով՝ ԵՎԱ ՊԱՊՅԱՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s