Ողջույն: Ինչպես գիտենք, ապրիլի 5-ին Ծաղկազարդ է: Այն իմ ամենասիրելի տոներից է, որը նշում ենք Սուրբ Հարության տոնի՝ Զատկի նախորդ կիրակի օրը: Ամեն տարի Ծաղկազարդին ես ընտանիքիս անդամների հետ գնում եմ եկեղեցի, ուռենու ճյուղերից հյուսված ծաղկեպսակներ ու ծաղիկներ գնում, մոմ վառում, լուսանկարվում, իսկ հետո տանը տատիկիս հետ որևէ քաղցրավենիք պատրաստում:
Месяц: Март 2020
Աչքերի գանգատը. Ջաննի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Читать далее «Աչքերի գանգատը. Ջաննի Ռոդարի»
Մաթեմատիկա 31.03.2020
- Լրացրո՛ւ թիվը:
10հզ. | Հզ. | Հր. | Տս. | Մվ. | Թիվը |
4 | 0 | 5 | 0 | 4 | 40504 |
5 | 4 | 0 | 5 | 0 | 54050 |
2 | 5 | 4 | 0 | 5 | 25405 |
4 | 2 | 5 | 4 | 0 | 42540 |
5 | 4 | 2 | 5 | 4 | 54254 |
2 | 5 | 4 | 2 | 5 | 25425 |
Տարօրինակ հարցեր. Ջաննի Ռոդարի
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Читать далее «Տարօրինակ հարցեր. Ջաննի Ռոդարի»
Մաթեմատիկա 20.03.2020
- Կռահի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ պակասող թվերը։
Նախորդող կլոր հարյուրյակը | Թիվը | Հաջորդող կլոր հարյուրյակը |
4600 | 4696 | 4700 |
9800 | 9874 | 9900 |
1200 | 1239 | 1300 |
34400 | 34467 | 34500 |
92100 | 92152 | 92200 |
58700 | 58729 | 58800 |
24700 | 24713 | 24800 |
Մաթեմատիկա 19.03.2020
- Լրացրո՛ւ բաց թողնված թվերը:
2537, 2538, 2539, 2540, .2541, 2542, 2543
42537, 42538, 42539, 42540 42541, 42542 , 42543, 42544