«Փողի» պատմության մի քանի հետաքրքիր էջեր.

Փողը մարդկության պատմության ամենակարևոր հայտնագործություններից մեկն է։ Այն դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել՝ սկսած պարզ ապրանքափոխանակությունից մինչև ժամանակակից էլեկտրոնային վճարումներ։ Փողի պատմությունը կապված է առևտրի, պետությունների զարգացման, գիտության և մարդկանց առօրյա կյանքի հետ։

Հին ժամանակներում, երբ դեռ փող գոյություն չուներ, մարդիկ իրենց անհրաժեշտ իրերը ձեռք էին բերում փոխանակման միջոցով։ Օրինակ՝ մեկը ցորեն էր տալիս և դրա դիմաց ստանում անասուն կամ գործիք։ Այս համակարգը կոչվում էր բարտեր կամ ապրանքափոխանակություն։ Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան, որ ապրանքների փոխանակումը միշտ չէ, որ հարմար է։ Երբեմն մարդը ցանկանում էր ստանալ մի ապրանք, բայց չուներ այնպիսի բան, որը պետք էր մյուսին։ Այդ պատճառով առաջացավ ընդհանուր վճարամիջոցի անհրաժեշտությունը։

Առաջին հայտնի մետաղադրամները ստեղծվել են մ.թ.ա. VII դարում՝ Լիդիայի թագավորությունում, որը գտնվել է Փոքր Ասիայի տարածքում։ Դրանք պատրաստվում էին ոսկու և արծաթի բնական համաձուլվածքից։ Մետաղադրամների վրա հաճախ պատկերվում էին կենդանիներ, թագավորներ և տարբեր խորհրդանիշներ։ Դրանք հեշտացնում էին առևտուրը, քանի որ մարդիկ այլևս ստիպված չէին ամեն անգամ ապրանք փոխանակել։ Թղթադրամներն առաջին անգամ առաջացել են Չինաստանում։

Հայաստանում ևս դրամական հարաբերություններն ունեն հին պատմություն։ Հին հայկական թագավորություններում շրջանառվում էին տարբեր օտարերկրյա մետաղադրամներ, իսկ որոշ ժամանակաշրջաններում հայկական արքաները նույնպես հատել են սեփական դրամներ։ Հայաստանի ներկայիս ազգային արժույթը դրամն է։ Այն շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին՝ Հայաստանի անկախացումից հետո։  Հայկական թղթադրամների վրա պատկերված են հայտնի հայ գործիչներ, մշակութային և պատմական արժեքներ, որոնք ներկայացնում են մեր ժողովրդի պատմությունն ու ժառանգությունը։

Այսօր փողը պարտադիր չէ, որ լինի թղթադրամի կամ մետաղադրամի տեսքով։ Ժամանակակից աշխարհում մարդիկ հաճախ օգտվում են բանկային քարտերից, հեռախոսներից և էլեկտրոնային դրամապանակներից։

Փողի պատմությունը մարդկության զարգացման հետաքրքիր և կարևոր մասն է։ Այն առաջացել է մարդկանց կյանքը հեշտացնելու, առևտուրը զարգացնելու և տարբեր կարիքներ բավարարելու նպատակով։ Դարերի ընթացքում փողը փոխել է իր տեսքը, ձևը և օգտագործման եղանակները, սակայն նրա հիմնական նշանակությունը մնացել է նույնը։

«Փողի» պատմության մի քանի հետաքրքիր էջեր.: 1 комментарий

  1. Уведомление: Հասարակագիտություն. Առաջադրանքներ. — Եվա Պապյան

Добавить комментарий