- Շարադրությունների քննարկում, ամփոփում։
- Ուղղագրական վարժություններ ձայնավորների եւ երկհնչյունների շուրջ (Ավետիսյան, Զաքարյան)
Ուղղագրական կանոններ (կրկնություն) - Ձայնավորների ուղղագրությունը (օ-ո, է-ե, ը)
- Առաջադրանք՝ լրացրու բաց թողած տառը.
է-ե- Ամենաէական, քրիստոնեություն, երևէջ, ինչևէ, հնէաբան, չէիք, առէջ, պատնեշ, լայնէկրան, դողէրոցք, հնէաբան, նախօրե, մանրէ, միջօրեական, անէանալ, գոմեշ։
օ-ո- հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր, անօրեն, տնօրինություն, հանապազօր, առօրյա, ոսկեզօծ, աշխարհազոր, առօրյա, ապօրինի, նախորդ, վաղօրոք։
Ը (որտեղ անհրաժեշտ է)- խոչընդոտ, անընտել, մթնկա, ակնթարթ, կորընթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, լուսնկա, ճեպընթաց։
- Դիտիր տեսանյութը։ Մեկնաբանիր՝
-Ի՞նչ նպատակ կարող էր ունենալ այս տեսանյութը։ Իմ կարծիքով՝ տեսանյութի գլխավոր նպատակն էր նման հարցման միջոցով պարզել, թե որքանով են վրացիները տեղեկացված Հայաստանի և հայերի մասին, ինչ պատկերացում ունեն մեր երկրի մասին և ինչպես են վերաբերվում իրենց հարևան ժողովրդին ու հարևան երկրին։ Սակայն տեսանյութը կարող էր ունենալ նաև մեկ այլ նպատակ․ հնարավոր է՝ կազմակերպիչները ցանկացել են իրենց սադրիչ հարցերի միջոցով քննարկումներ առաջացնել մարդկանց շրջանում, որպեսզի նրանք մեկնաբանություններում արտահայտեն իրենց կարծիքներն ու քննարկեն տեսանյութում բարձրացված հարցերը։
-Ի՞նչ հետևության ենք հանգում՝ սա դիտելով։ Տեսանյութը դիտելուց հետո եկա այն եզրակացության, որ վրացի երիտասարդների մեծ մասը նույնիսկ ամենապարզ տեղեկությունները չգիտի իր հարևան երկրի՝ Հայաստանի մասին։ Ոմանք նույնիսկ բացասական արտահայտություններ էին անում հայ ժողովրդի և Հայաստանի վերաբերյալ։ Կարծում եմ՝ սա բավականին ցավալի է, քանի որ հայ ժողովուրդը լավ ճանաչում է իր հարևան Վրաստանին, մինչդեռ նույնը, ցավոք, չեմ կարող ասել վրացիների մասին։
— Հարցազրույցը կազմակերպողներին քո վերաբերմունքն արտահայտիր (ինչն են լավ կազմակերպել, ինչն են նպատակ ունեցել, ինչո՞ւ են հրապարակել, ի՞նչ են սպասում իրենց լսող/դիտողներից և այլն)։ Կարծում եմ՝ կազմակերպիչների համար այս հարցումը բավականին շահավետ է եղել, քանի որ հայերը, հավանաբար, չէին սպասում վրացիների կողմից իրենց հասցեին նման արձագանքների։ Կազմակերպիչների դիպուկ հարցերն ու դրանց պատասխանները բուռն քննարկումների առիթ են դարձել, ինչն էլ նպաստել է տեսանյութի տարածմանը և դիտումների ավելացմանը։Իմ կարծիքով՝ նրանք ճիշտ են արել, որ հիմնականում երիտասարդներին են հարցեր ուղղել, քանի որ տեսանյութում երևում, որ տարիքով ավելի մեծ մարդիկ որոշակի պատկերացում ունեն Հայաստանի և հայերի մասին, մինչդեռ երիտասարդները դեռ շատ բան ունեն սովորելու իրենց հարևան երկրի մասին։Կարծում եմ՝ կազմակերպիչները տեսանյութը հրապարակել են՝ ավելի մեծ լսարան հավաքելու, մարդկանց կարծիքներն ու արձագանքները լսելու, գուցե նաև ազգերի միջև որոշակի լարվածություն առաջացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, նրանք ցանկացել են ցույց տալ, թե իրականում ինչպես են վերաբերվում մեր հարևան երկրի բնակիչները Հայաստանին և հայ ժողովրդին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մի քանի հոգու կարծիքը ցույց չի տալիս ամբողջ ազգի տրամադրվածությունն ու վերաբերմունքը: