Երկրաչափություն. Հոկտեմբերի 15.

Թեմա՝ Երկու ուղիղների փոխդասավորության դեպքերը

  1. Տարածության մեջ երկու ուղիղներ ունեն մեկ ընդհանուր կետ։ Ի՞նչ փոխդասավորություն ունեն այդ ուղիղները։ Հատվում են:
  2. Երկու ուղիղներ գտնվում են միևնույն հարթության մեջ և չունեն ընդհանուր կետ։ Ի՞նչ փոխդասավորություն ունեն դրանք։ Զուգահեռ են:
  3. Տարածության մեջ երկու ուղիղներ չեն հատվում և միևնույն հարթության մեջ չեն գտնվում։ Ի՞նչ փոխդասավորություն ունեն դրանք։ Խաչվող են:
  4. a և b ուղիղները հատվում են O կետում։ Քանի՞ ընդհանուր կետ ունեն այդ ուղիղները։ Ունեն մեկ ընդհանուր կետ՝ O:
  5. a և b ուղիղները զուգահեռ են։ Կարո՞ղ են դրանք ունենալ ընդհանուր կետ։ Չեն կարող ունենալ ընդհանուր կետ։
  6. Բերե՛ք տարածության մեջ խաչվող երկու ուղիղների օրինակ։ Խաչվող ուղիղների օրինակ են խորանարդի AB և CC₁ ուղիղները։
  7. ABCD քառակուսու AB և CD ուղիղներն ինչպիսի՞ փոխդասավորություն ունեն։ Զուգահեռ:
  1. ABC եռանկյան AB և AC կողմերը պարունակող ուղիղներն ինչպիսի՞ փոխդասավորություն ունեն։ Հատվող ուղիղներ են, քանի որ ունեն A ընդհանուր կետը։
  2. ABCD քառակուսու AB և CD ուղիղներն ինչպիսի՞ փոխդասավորություն ունեն։ Իսկ AB և BC ուղիղնե՞րը։ AB և CD ուղիղները զուգահեռ են, իսկ AB և BC ուղիղները՝ հատվող։
  3. ABCDA1B1C1D1 խորանարդում որոշե՛ք AB և CC1 ուղիղների փոխդասավորությունը։ Խաչվող ուղիղներ են։
  4. Նույն խորանարդում որոշե՛ք AB և A1B1 ուղիղների փոխդասավորությունը։ Զուգահեռ են:
  5. Նույն խորանարդում որոշե՛ք AB և BC ուղիղների փոխդասավորությունը։ Հատվող ուղիղներ են։
  6. Նույն խորանարդում որոշե՛ք AB և DD1 ուղիղների փոխդասավորությունը։ Խաչվող ուղիղներ են։
  7. Նույն խորանարդում որոշե՛ք AB և C1D1 ուղիղների փոխդասավորությունը։ Զուգահեռ ուղիղներ են։
  1. Տարածության մեջ a և b ուղիղները չեն հատվում։ Կարելի՞ է պնդել, որ դրանք զուգահեռ են։ Հիմնավորե՛ք պատասխանը։ Չի կարելի։ Դրանք կարող են լինել ինչպես զուգահեռ, այնպես էլ խաչվող ուղիղներ։
  2. a և b ուղիղները զուգահեռ են, իսկ b և c ուղիղները հատվում են։ Կարելի՞ է եզրակացնել, որ a և c ուղիղները նույնպես հատվում են։ Հիմնավորե՛ք պատասխանը։ Ո՛չ, չի կարելի։ a և c ուղիղները կարող են լինել խաչվող։
  3. ABCDA1B1C1D1 խորանարդում որոշե՛ք AB և B1C1 ուղիղների փոխդասավորությունը։ Խաչվող ուղիղներ են։
  4. Նույն խորանարդում որոշե՛ք AC և BB1 ուղիղների փոխդասավորությունը։ Խաչվող ուղիղներ են։
  5. Նույն խորանարդում թվարկե՛ք AB ուղղին զուգահեռ երեք ուղիղ, եթե այդպիսիք կան։ AB ուղղին զուգահեռ են՝ CD, A₁B₁ և C₁D₁ ուղիղները։
  6. Նույն խորանարդում գտե՛ք AB ուղղին խաչվող երեք ուղիղ և հիմնավորե՛ք ձեր ընտրությունը։ AB ուղղին խաչվող ուղիղներ են՝ AD, BC և CC₁։ Դրանք չեն հատվում AB-ի հետ և միևնույն հարթության մեջ չեն գտնվում։

Հիշի՛ր։ Տարածության մեջ երկու ուղիղներ կարող են լինել հատվող, զուգահեռ կամ խաչվող։ Խաչվող ուղիղները չեն հատվում և միևնույն հարթության մեջ չեն գտնվում։

Добавить комментарий