Սեպտեմբերի 6-10. Պատմություն.

«Իմ արժեքներն ու ակնկալիքները նոր ուսումնական տարում»

Ա. Իմ արժեքները և վերաբերմունքը ուսման հանդեպ

  1. Ի՞նչը քեզ համար ամենակարևորն է դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ ուրիշը։

Պարզից էլ պարզ է, որ յուրաքանչյուր երեխայի համար, դպրոց հաճախելու ամենակարևոր նպատակը պետք է լինի գիտելիք ստանալը: Ես նույնպես դա անչափ կարևորում եմ: Շատ ուրախ եմ լինում դպրոցական ընկերներիս հանդիպելիս, բայց գիտակցում եմ, որ ուսումն առաջնահերթ նպատակն է: Այսպիսով, կարևորում եմ դպրոցում գիտելիքներ ստանալ ` բարենպաստ և հաջողակ ապագա ունենալու համար:

  1. Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։

Ցավոք, այդքան էլ լավ չեմ ճանաչում դասընկերներիս ` որպես մարդ և ընկեր, բայց առհասարակ մարդկային շփման մեջ գնահատում եմ լսելու և ներելու ունակությունը, պատրաստակամությունը և հումորի զգացումը, քանզի դա այն է, ինչը դարձնում է ընկերությունը առողջ և հաճելի:

  1. Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։

Տանը սոց ցանցերը: Չեմ թաքցնի, որ որոշակի կախվածություն ունեմ համացանցից: Կարող եմ տարվել այլ բաներով, մոռանալով դասերի մասին: Իսկ դպրոցում ` աղմուկն ու դասարանի անլուրջ վերաբերմունքը դասընթացներին:

  1. Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։

Առաջին դասարանից Սեբաստացի ընտանիքի անդամ եմ, ուստի տարիների ընթացքում, իմ և մեծամասնության կարծիքը լսվել է, և բոլոր բաց թողնված տեղերը ժամանակի ընթացքում լրացվել են, այսպիսով ես չեմ դժգոհում և սիրում եմ մեր դպրոցը ` իր թերություններով և առավելություններով:

  1. Ինչպե՞ս ես պատկերացնում «լավ դասարանը»․ ի՞նչ որակներ պետք է ունենա դասարանը որպես թիմ։

Տխրեցնող փաստ է, բայց ես գրեթե երբեք չեմ ունեցել համախմբված և հարգանքով լցված դասարան: Շատ կուզեմ, որ դասարանի բոլոր անդամները վերանայեն իրենց պահվածքն ու վերաբերմունքը, և անեն առավելագույնը ` համերաշխ և սիրով լի դասարան լինելու համար:

Բ. Իմ նպատակներն ու հմտությունները

  1. Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։

Մաթեմատիկական հմտություններս:

  1. Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։

Կուզեի էլ ավելի լավ ճանաչել իմ հայրենիքի դարավոր պատմությունը և ծանոթ լինել հայ ազգի ապրած բոլոր տարիներին, քանզի մինչև չուսումնասիրես քոնը, կյանքում չես կարող անցնել այլ մշակույթների:

  1. Կուզե՞իր մասնակցել նախագծային աշխատանքների (օր.՝ փոքր հետազոտություն, ներկայացում, թիմային նախագիծ)․ ինչ թեմայով։ Կուզեի մասնակցել որևէ թիմային աշխատանքի, սակայն առաջարկներ դեռևս չունեմ:
  2. Եթե ուսումնական տարվա վերջում նայես հետ՝ ի՞նչ կուզեիր ասել․ «Ես կարողացա․․․»։

Միգուցե, ես կարողացա բարեհաջող ավարտել իմ վերջին ուսումնական տարին, և ընդունվել ուզածս երաժշտական քոլեջ:

  1. Ի՞նչն է քեզ ամենից շատ մոտիվացնում սովորել․ գնահատականը, ուսուցչի ու ծնողների կարծիքը, անձնական հետաքրքրությունը, թե՞ ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։ Ինձ մոտիվացնում է ապագա մասնագիտության մասին միտքը, ինչը ինձ դրդում է լավ և քրտնաջան աշխատել ` ուզածս ապագան ունենալու համար:

Оставить комментарий