Ողջույն, ես Եվան եմ: Ինչպես գիտենք շուտով մեր կրթահամալիրի ծնունդն է: Ուստի, այդ պատճառով որոշեցի Ձեզ պատմել մեր դպրոցի առավելությունների մասին, պատմել թե ինչքան է այն տարբերվում այլ դպրոցներից: Բայց նախքան դրան անցնելը, կուզեի մաղթել իմ կրթահամալիրին հաջողություններ, աշխատանքային լավ ընթացք և երջանկություն, ինչպես նաև անկրկնելի և պրոֆեսիոնալ ուսուցիչներ:
Կուզեմ նախ Ձեզ պատմել, թե ինչպիսին պետք է լինի իսկական սեբաստացին: Մենք ՝ սեբաստացիներս, շատ ուժեղ, համբերատար և արվեստոտ ենք: Եթե դուք մինչև այսօր կարծում եք, որ մեր դպրոցում սովորելը հեշտ է, դուք սխալվում եք: Մենք պարզապես մի փորք ուրիշ ենք և ունենք մի շարք առավելությունները: Եթե ուրիշ դպրոցներում երեխաները սովորում են գեղեցիկ և ուղիղ գրել, մենք նույնքան տանջվում ենք, և վաղ տարիքից սովորում ենք համակարգիչ օգտագործել, ինչը 21-րդ դարում ուղղակի անփոխարինելի գործիք է: Մենք ֆենոմենալ ենք: Բառերով նկարագրելը քիչ է, դուք պետք է լինեք դպրոցի սան կամ ուսուցիչ՝ մեր յուրահատկությունը զգալու համար:
Եթե ուրիշ դպրոցներում այգեպաններն են տնկում մի քանի ծառ և ծաղիկ, ապա մենք զարմացնում ենք բոլորին մեր իսկ ձեռքերով տնկած ծառերով ու ծաղիկներով և կենդանաբանական փոքրիկ այգիով, որոնց բնակիչների խնամքը նույնպես մենք ենք հոգում:
Մենք՝ սեբաստացիներս, հպարտ ենք, որ սովորում ենք այստեղ: Մենք մեզ լիովին ազատ և հանգիստ ենք զգում: Զարգանում ենք բոլոր ոլոտրներում, քանի որ զբաղվում ենք քանդակագործությամբ, խոհարարությամբ, լողով, գորգագործությամբ, ասեղնագործությամբ, նկարչությամբ, ինչպես նաև վոլեյբոլով, բասկետբոլով, թենիսով, ֆուտբոլով, պարով և իհարկե մի շարք լեզուների ուսումնասիրմամբ, որոնք են՝ չինարենը, ճապոներենը, անգլերենը, ֆրանսերենը, իտալարենն ու իսպաներենը, թուրքերենն ու պարսեկերենը և այլն:
Մենք չունենք դպրոցական համազգեստ: Մենք բոլորս իրարից տարբերվում ենք, և հագնվում մեչր բնավորությանը և ոճին համապատասխան:
Ես անչափ հպարտ եմ, որ Սեբաստացի եմ: Մտքովս անգամ չի անցել, որ կարող եմ ուրիշ դպրոցում սովորել. միայն կրթահամալիրն է իմ հարազատ ու մտերիմ անկյունը:
Դե, ինչ, բավարա՞ր էր այսքանը, որպեսզի հասկանաք, որ մեր դպրոցը լավն է, այն հիասքանչ է: Եվ ես միշտ կլինեմ նրա կողքին: Իսկ մեր կրթահամալիրին միայն մաղթում եմ, որ հավերժ գործի և մի քիչ էլ արդեն նախանձով նայում հաջորդ տարիների այն սովորողներին, որոնք կլինեն սեբաստացի: Մի անվանեք մեր կրթահամալիրը դպրոց, այն հատուկ անուն ունի.. «Կրթահամալիր, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»: