Մաթեմատիկա. Տնային առաջադրանք. 03.10.2022

1. Պարզիր, թե արդյո՞ք մեծությունների բերվող կախվածությունը ուղիղ համեմատականություն է:  

Читать далее «Մաթեմատիկա. Տնային առաջադրանք. 03.10.2022»

Բնագիտական փորձ. Պատում

Այսօր բնագիտության ժամին կատարեցինք մի շատ հետաքրքիր փորձ: Ունեինք շաքարավազ և սուրճ, ինչպես նաև երկու գավաթ ջուր: Առաջին գավաթի մեջ, ես լցրեցի 4 գդալ շաքարավազ, իսկ Ալեքսը խառնեց շաքարաջուրը: Շաքարավազը սկսեց լուծվել: Դրանով մենք ապացուցեցինք, որ շաքարավազը համասեռ խառնուրդ է: Հաջորդ գավաթը մենք նույնպես չանտեսեցինք: Նռանեն լցրեց բաժակի մեջ 2 միջին չափի գդալով սուրճ և մենք սկսեցինք խառնել: Սակայն այն չէր լուծվում, և վերևի շերտի վրա հայտնվում էին պղպջակներ: Այդպիսով մենք բացահայտեցինք, որ սուրճը անհամասեռ խառնուրդ է: Իսկ այդ ընթացքում առաջին բաժակի շաքարավազը ամբողջությամբ լուծվել էր: Այդ ժամանակ ես և Նռանեն ավելացրեցինք մի գդալ ձիթայուղ, իսկ Ալեքսը փորձեց խառնել, լուծել այն: Բայց ձիթայուղը մնացել էր վերևի շերտի վրա, և կազմել էր մեծ պղպջակ, որը չէր պայթում, այն կարելի էր բաժանել մասերի, մի ծայրից տեղափոխել մյուս ծայր: Եվ սա կրկին ապացուցում է, որ ձիթայուղը անհամասեռ խառնուրդ է: Ահա այսպիսի հետաքրքիր փորձ ենք իրականացրել այսօր:

Բնագիտություն. Տնային առաջադրանք. 02.10.2022

Սովորել` Վառելանյութ։Վառելանյութի տեսակները

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է վառելանյութը։ Դա է փայտը, քարածուխը, գազը, կերոսինը, բենզինը: Եթե վերհիշենք այս հեշտ բռնկվող նյութերը, որոնք անջատում են զգալի քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր:
  2. Բնապահպանակ տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։ Պինդ վառելանյութի այրումից ստացվում են մեծ քանակությամբ մոխիր և այլթափոններ։ Այդ պատճառով առավել նպատակահարմար է գազային վառելանյութի օգտագործումը:
  3. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։ մոխիր, փոշի, թափոններ և այլն: