Բնագիտական փորձ. Պատում

Այսօր բնագիտության ժամին կատարեցինք մի շատ հետաքրքիր փորձ: Ունեինք շաքարավազ և սուրճ, ինչպես նաև երկու գավաթ ջուր: Առաջին գավաթի մեջ, ես լցրեցի 4 գդալ շաքարավազ, իսկ Ալեքսը խառնեց շաքարաջուրը: Շաքարավազը սկսեց լուծվել: Դրանով մենք ապացուցեցինք, որ շաքարավազը համասեռ խառնուրդ է: Հաջորդ գավաթը մենք նույնպես չանտեսեցինք: Նռանեն լցրեց բաժակի մեջ 2 միջին չափի գդալով սուրճ և մենք սկսեցինք խառնել: Սակայն այն չէր լուծվում, և վերևի շերտի վրա հայտնվում էին պղպջակներ: Այդպիսով մենք բացահայտեցինք, որ սուրճը անհամասեռ խառնուրդ է: Իսկ այդ ընթացքում առաջին բաժակի շաքարավազը ամբողջությամբ լուծվել էր: Այդ ժամանակ ես և Նռանեն ավելացրեցինք մի գդալ ձիթայուղ, իսկ Ալեքսը փորձեց խառնել, լուծել այն: Բայց ձիթայուղը մնացել էր վերևի շերտի վրա, և կազմել էր մեծ պղպջակ, որը չէր պայթում, այն կարելի էր բաժանել մասերի, մի ծայրից տեղափոխել մյուս ծայր: Եվ սա կրկին ապացուցում է, որ ձիթայուղը անհամասեռ խառնուրդ է: Ահա այսպիսի հետաքրքիր փորձ ենք իրականացրել այսօր: