
Այսօր պետք է պատմեմ կյանքիցս մի շատ ֆանտաստիկ դրվագ, որը մոռանալ չեմ կարող…
Ատելի բան է, երբ փորձում ես մոռանալ, բայց չի ստացվում, դրա համար էլ, որպեսզի շատ չտանջվեմ, որոշեցի կիսվել Ձեզ հետ:
Առավոտ էր, գարնանային առավոտ, արթնացա, լվացվեցի, մի խոսքով սովորականի նման, հագնվեցի, գնացի սենյակ պայուսակս վերցնելու, մեկ էլ տեսնեմ մահճակալիս տարօրինակ կոճակ է դրված: Դե ես էլ հետաքրքրասեր մարդ եմ, գիտեք, կոճակը ու սեղմեցի:
Ու շատ չանցած աչքերս բացում եմ, նայում եմ կողքս, տեսնեմ մեքենաներն ու ավտոբուսները թռչում են: Մեր ժամանակներում մարդիկ երկու-երեք ժամ ծախսում են հագնվելու, դիմահարդարվելու վրա, իսկ այստեղ մարդիկ գիշերանոցներով են դուրս գալիս փողոց, անգամ աշխատողները: Հիշում եմ, մոտակա փողոցներից մեկում վթար էր պատահել, ոստիկանություն էին կանչել: Շատ չանցած ուղիղ գլխիս վրայով չորս-հինգ հատ ոստիկանական մոտոցիկլներ էին անցնում: Երբ նրանք վայրէջք կատարեցին, դեպքի վայրում հասկացա, որ դրանք 1002022 թվականի ամենասովորական ոստիկանների երթևեկության համար նախատեսված փոքրիկ ինքնաթիռներ են: Շատ սոված էի, մտա մի ռեստորան և ի՞նչ տեսնեմ. շուրջ բոլորս ռոբոտներ էին, աշխատողների փոխարեն ռոբոտներն էին կառավարում տարածքը և սպասարկում հաճախորդներին: Ի դեպ պատվիրում էին այդ ռեստորանում շատ հետաքրքիր ձևով՝ ռոբոտի հետ զրուցելով: Այո, ռոբոտները ոչ միայն լուռ իրենց աշխատանքն էին կատարում, այլ նաև ընկերական զրուցում էին: Ոմանք անգամ իրենց գաղտինքներն էին վստահում այդ արարածներին:
Այսքանն եմ հիշում իմ խելահեղ ճանապարհորդությունից, բայց կարծում եմ այսքանն էլ էր բավարար, որպեսզի դուք պատկերացնեիք այդ ֆանտաստիկ ժամանակները: Ճիշտ է պատմածս շա՜տ նման է երազի, ոմանք անգամ կարող են նույնիսկ չհավատալ, բայց ես երևի հայտնվել էի մի աշխարհում, որը մի օր միգուցե իրականություն լինի: Ես, օրինակ, դեմ չեմ լինի մի օր ապրել այդպիսի ֆանտաստիկ ու հետաքրրքիր աշխարհում: Ոչինչ չի բացառվում, չէ՞: Եթե անկեղծ, մի օր էլ կուզենայի այդպիսի ճամփորդության մեկնել դեպի անցյալ: