- Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխահի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Նա շատ բարի էր, օգնում էր մարդկանց սրինգ նվագելով: Երբ մարդիկ լսում էին նրա նվագը, նրանք միանգամից առողջանում էին, թշնամիներն էլ հաշտվում էին:
3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Նա վախեցավ, սակայն հետո վերցրեց իր սրինգը և նվագեց կախարդական մեղեդին: Դրանից հետո գայլերն հանգստացան ու քարացան:
4. Վերնագրի՛ր տեքստը: ՙՙՓրկիչ սրինգ՚՚
5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:
Աշխարհ — աշխարհագրություն, աշխարհամաս
Ճանապարհ — ճանապարհորդ, ճանապարհել:
6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
Ամենաբարի — ածական
Սրինգ — գոյական
քաղցր — ածական
Մխիթարել — բայ
Անտառ — գոյական
Նա — դերանուն
Սթափվել — բայ
Կախարդական — ածական
7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:
Նա մխիթարում էր:
8. Գտիր տրված նախադասության ենթ ական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:
Մարդը — ենթակա
Վերադառնում էր — ստորոգյալ
9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
Մխիթարել — սփոփել, պսպղալ — շողալ, փայլել, թշնամի — հակառակորդ:
10. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
Երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթը հարյուր վաթսունվեց, ութսունչորս: