Դդմախնդիրներ

1կգ դդումն արժե 200 դրամ

Արտաշեսի դդումը 2.020 կգ- էր: Հաշվի՝ր թե Արտաշեսը ինչքան է վճարել այդ դդումը գնելու համար:

Խաչատուրի դդումը 900 գրամ էր: Կարո՞ղ ես հաշվել թե ինչքան է վճարել Խաչատոուրը դդում գնելու համար:

Լիլիի դդումը 320 գրամ էր: Հիմա հաշվի՝ր թե Լիլին ինչքա՞ն է վճարել իր դդումը գնելու համար:

Արփիի դդումը 1.280 կգ էր: Կարող ես գտնել թե Արփին ինչքա՞ն է վճարել դդումը գնելու համար:

Եվայի դդումը 880 գրամ էր: Կարո՞ղ ես իմանալ թե Եվան ինչքան է վճարել դդումը գնելու համար:

Գարիկի դդումը 960 գրամ էր: Հիմա հաշվի՝ր թե ինչքա՞ն է վճարել Գարիկը դդումը գնելու համար:

Հովհաննեսի դդումը 940 գրամ էր: Հաշվի՝ ր թե ինչքա՞ն է վճարել Հովհաննեսը դդումը գնելու համար:

 

 

 

Հեքիաթ կախարդական դդումի մասին

Լինում է, չի լինում մի դդում է լինում: Նա հեքիաթի սկզբում լինում է մի հասարակ դդում: Փոքրիկ ժամանակ նա կարմիր էր,  երբ մի քիչ մեծացավ՝ դարձավ կապույտ: Նա շատ էր ուզում մյուս դդումների նման դեղին լինել, բայց ափսոս ինչքան իրեն մաքրում էր ջրի տակ միևնույն է կապույտ էր մնում: Մի օր նա մտածեց, թե իրեն ի՞նչ մասնագիտություն կսազի և որոշեց կախարդ դառնալ: Նա իր կախարդ ընկերներից մեկին հարցրեց.

-Դդում ընկեր ինձ կսովորեցնես կախարդել, քանի որ ես կապույտ եմ, մտածեցի կախարդող դառնալ:

Ընկերն ասում է.

-Դե որ շատ ես ուզում, իմ ընկեր, կսովորեցնեմ:

Անցավ 1 տարի դդումը լրիվ կարողանում էր կախարդել: Նա իր կախարդելով շատ մարդկանց, դդումների էր օգնում: Օրինակ իր ընկեր դդումը չէր կարողանում իր դասատուի տված խնդիրը լուծել, կախարդական դդումն այնպես կախարդես, որ տեղն ու տեղը արագ խնդիրը լուծեց, մյուս ընկեր դդումի ոտքը ցավում էր, կախարդական դդումը նրան նույնպես կախարդեց և նրա ոտքի ցավը արագ անցավ:

Շուտով եկավ կախարդական դդումի ծննդյան օրը: Ամբողջ քաղաքը կանգնած էր կախարդական դդումի տան դռան մոտ: Հենց կախարդական դդումը տնից դուրս եկավ, բոլորը նրան ծննդյան վեց ամյակի համար շնորհավորեցին և ամենավերջում նրա ամենամոտ ընկերը նրան շնորհավորեց, գրկեց և մի նվեր տվեց: Հենց դրսում կախարդական դդումը բացեց նվերը և տեսավ հատուկ կախարդական փայտիկ և հատուկ կախարդողների համար շորեր: Նա մտավ իր տուն, փոխեց իր շորերը և հագավ կախարդողի շորերը: Նա իրեն նայեց հայլու մեջ և տեսավ, որ մյուս դդումների նման դեղին է: Նա արագ վազեց դուրս, կանգնեց աթոռի վրա ու ամբողջ քաղաքին հայտարարեց.

-Ինձ պետք էր կախարդող դառնալ և ես դարձա, երբ ես հագա կախարդական շորերն ու փայտիկը նայեցի հայլու մեջ, տեսա, որ իմ կապույտ գույնը լրիվ անցել է: Այդ առթիվ կախարդական դդումը իրենց քաղաքը կախարդեց, դրեց լիքը ծաղիկներ, ծառեր, խոտեր, այգիներ, այգիներում երգող թռչուններ և մի փոքրիկ գետակ, վրան պառկած ուռենին, վարդերի հետ միասին և ահա ավարտվեց հեքիաթը: Դդումին անվանեցին գեներալ լեյտենանտ մայոր կախարդական դդում:

We talk about winter

The coldest- ամենացուրտ

season- եղանակ

frozen- սառած

everything- ամեն ինչ

get longer- ավելի երկարել

get shorter- կարճանալ

covered with snow- ծածկված ձյունով

bats- չղջիկ

some- որոշ

like- ինչպիսիք  են

bear- արջ

hedgehod- ոզնի

turtle- կրիա

during- ընթացքում

fall- ընկնել

pard- լճակ

with ice- սառույցով

have to- ստիպված լինել , պետք է

careful- ուշադիր

slip- սայթակել

hang- կախված են

rooftop- տանիք

most of the trees- ծառերից շատերը

bare- մերկ

without- առանց

evergreen- մշտադալար

keep- պահել

shovel- բահով մաքրել

path- ուղի, ճանապարհ

driveway- մեքենաների ճանապարհ

should wear- պետք է հագնել

to keep warm- տաք պահել

fight- կռվել

build- կառուցել

 

վիդեոի 1 րոպե 55 վայրկյանի նախադասությունները

1 Winter  is the coldest season of the year. Everything is frozen.

2 The nights get longer and days get shorter.

3 You can see the ground  coverd with snow. It snows a lot in the winter.

4 Some animals like bears, hedgehogs, bats, turtles hibernate during wintre.

5. Snowflakes are faling on the ground.

6. Wanter freeses and the ponds get coverd with ice. You have to be careful not slip on the ice.

7 Icicles hang from the roofltops ,

8. Most or the trees are bare, with out leves.

 

 

 

Սուրբ ծննդյան հեքիաթ. Սրինգ նվագող աղջկա մասին

Սուրբ ծննդյան հեքիաթ. Սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար:  Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Սուրբ ծննդյան հեքիաթ. երեք մայրիներ

Սուրբ ծննդյան հեքիաթ. Երեք մայրիներ

Պաուլո Կուելո

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատշատ դանդաղ, այնպես որ՝ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը,- ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ, ինձ նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և, ահա, անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

ավանդազրույց- ասք

մայրի- ծառուտ

պատգամաբերներ- թագավորի ասածը ուիշին ասացողներ

ասորեստանցիների- ասուրներ

ոխերիմ- անհաշտ

քարավան-  ուղտերի շարք

փայտահայտ- փայտ կտրողներ

իղձ-ցանկություն

 

 

Անմոռանալի օր

Բարև ձեզ: Ես կրկին վերադարձել եմ արձակուրդից: Ուզում եմ այսօր խոսել իմ անցկացրած ամենա ամենա անմոռանալի օրվա մասին արձակուրդի ընթացքում: Իմ ամոռանալի օրը եղել է այն օրը, երբ ես գնացի հրապարակ և տեսա մեր հրապարակի տոնածառը: Այնքա՜ն գեղեցիկ էր, այնքան բարձրահասակ, որ եթե կողքին կանգնեի հիսուն անգամ փոքր կլինեի նրանից: Այնտեղ կային նաև եղնիկներ: Ես իհարկե նրանց հետ նկարվեցի, տեսա ձմեռ պապիկի փոստը: Ես այդ օրը լիքը լիքը նկարվեցի, փոքրիկ շրջայց կատարեցի Հյուսիսային Պողոտայում: Հետո լավ տրամադրությամբ եկա տուն: Ես այդ օրը երբեք չեմ մոռանա ,դա կլինի ծնունդիցս հետո իմ երկրորդ ամենաանմոռանալի օրը:

ԱՅՍՊԵՍ ԱՆՑԱՎ ԻՄ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ: