Կեքս

Կեքսի օրիգինալ բաղադրատոմս

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կեքսի պատրաստման յուրահատուկ բաղադրատոմս։ Այս կեքսի անկրկնելի համը հաճելիորեն կզարմացնի եւ ձեզ, եւ ձեր հյուրերին։

Այսպիսով, Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Ալյուր – 50 գր.
Ձու– 1 հատ
Փխրեցուցիչ – ½ թեյի գդալ
Մարգարին – 50 գր.
Շաքարավազ – 50 գր.

Կրեմի համար՝

Ձիթապտղի յուղ – 40գր.

Ջեմ – 4 թեյի գդալ

Վանիլի էսենցիա 1.2 կաթիլ (սա պարտադիր բաղադրիչ չէ)

Շաքարի փոշի – 75 գր.

Պատրաստման եղանակը՝

1) Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնելուց հետո պետք է խմոր հունցել;

2) Այնուհետեւ խմորը հարկավոր է լցնել հատուկ տարաների մեջ եւ դնել 2000 ջերմաստիճանով տաքացած ջեռոց։ 15-20 րոպե անց փոքրիկ կեքսերը պատրաստ են։

3) Կրեմը պատրաստվում է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները հարիչով հարելուց հետո։

4) Վերջին ամենապատասխանատու փուլ։ Պետք է զգուշորեն առանձնացնել կեքսի վերին հատվածը եւ բաժանել երկու մասի։ Այնուհետեւ կրեմը հարկավոր է
առատորեն լցնել կեքսի մեջ։ Կեքսի վերին բաժանված հատվածները պետք է թիթեռնիկի թեւերի պես դնել կեքսի վրա եւ շաքարի փոշի ցողել։

 Կեքսը պատրաստ է։

 

A tasty and nice pumkin

Pumpkin  is a  very usful fruit. People make tasty soup for children Armenians make Ghapama. You need one pumpkin, a cup of rice, 4 table spoon (tbsp.) melted butter, raisins, dried plums and apricots,  nuts ( almonds and walnuts) , cinnamon, some honey or sugar a pinch of  salt and some hot water.

pinch- պտղունձ

almond- նուշ

cinnamon- դարչին

tasty- համեղ

need- կարիք ունենալ

rice- բրինձ

melted- հալած

dried fruit- չիր

raisin- չամիչ

 

Դդումի մասին տեղեկություններ

Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Անգլերեն բառեր

vitamin-վիտամին

to grade-Քերիչով անցկացնել

to slice-կտրատել

to stir-խառնել

to mix-խառնել (տարբեր մթերքներ իրար խառնել)

to pour -լցնել

to add-ավելացնել

to contain-պարունակել

to use-օգտագործել

to take-վերցնել

to peel-կլպել

Սիրով Եվուլ

Fruits and vegetables

Սովորելու ենք մրգերի և բանջարեղենների, հատկապես՝ դդմի օգտակարության մասին

All the fruits and vegetables contain vitamins.-Բոլոր մրգերն ու բանջարեղենները պարունակում են վիտամիններ

You can use any fruits and vegetables to make many kinds of salads. The simplest vegetable salad is to chop up lettuce and mix it with any other vegetable(s), then add some pepper or vinegar, maybe even both.-Դուք կարող եք օգտագործել որևէ միրգ կամ բանջարեղեն և տարբեր տեսակի աղցաններ պատրաստել։ Ամենապարզ բանջարեղենի աղցանը հետևյալն է՝ կտրատում եք հազարը և խառնում ցանկացած բանջարեղենի հետ, հետո ավելացնում մի քիչ պղպեղ կամ քացախ, հնարավոր է նաև երկուսն էլ միասին։

Get a bowl and a a head of lettuce -վերցնում ենք խորը ափսե և մի գլուխ հազար 

Wash the lettuce, then dry. Լվանում ենք հազարը, հետո չորացնում։ Break the leaves off. Պոկում ենք տերևները։

If you prefer, you may use mixed greens․ Եթե նախընտրում եք, կարող եք օգտագործել խառը կանաչի։

Add vegetables that you like. Ավելացնել ձեր ուզած բանջարեղենները։

Wash and chop a few tomatoes․․․ Լվա և կտրատիր մի քանի հատ լոլիկ

Add-ավելացրու՛մի քիչ պանիր։ Add some cheese.

Ավելացրու մի քիչ աղ, սև պղպեղ և ձեթ։ Add some salt, pepper and oil.

Mix all of the ingredients in the bowl. Խորը ափսեի մեջ խառնիր բաղադրությունները։

Don’t add “too many different ingredients” to your salad. Մի՛ ավելացրու չափից ավելի բաղադրություններ քո աղցանին:

 

Նույն բառապաշարով կարելի է պատրաստել ցանկացած աղցան։

Oranges are known for vitamin C but it also contains vitamin A, and calcium. Raspberries also contain vitamin C. Նարինջը հայտնի է վիտամին C-ով, սակայն այն նաև պարունակում է վիտամին A․

No fruits have vitamin d. You can get it from going outside for 15 or you can buy tablets that have vitamin d. Ոչ մի միրգ չի պարունակում վիտամին D. Դուք կարող եք ստանալ այն՝ 15 րոպե բակ դուրս գալուվ կամ D վիտամին պարունակող դեղահաբեր գնելով։

Դդմի ռեցեպտների ներկայացումներ՝ երկլեզու կամ եռալեզու, դրանց պատրաստում։ Օրինակ՝

1.pumpkin by Ann

2.pumpkin by Harutyun

Անծանոթ բառեր

vegetable- բանջարեղեն

contain- պարունակել

simplest- ամենապարզ

lettuce- հազար

vinegar- քացախ

dry- չորացնել

to break

to prefer- նախընտրել

to mix- խառնել

chop- կտրատել

ingredients- բաղադրիչներ

know- հայտնի

different- չափից ավելի

outside- բակ

Սիրով Եվա

Մեղուների հովիվը և արջերը

Մեղուների հովիվը և արջերը

Էրիխ Ռասպե

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։  Համրել- հաշվել, ելարան- աստիճան:
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – սանդուղք

Ծիծաղ – ժպիտ

Ագահ – անկուշտ

Հզոր –  ուժեղ

Սարսափելի – սոսկալի

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա- Մի անգամ ,կռվի ժամանակ, գերի ընկա:

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ- Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել:

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները- Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները:

  1. Գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ ման գալ -զբոսնել

Պար գալ –  պարել

Խաղ անել –  խաղալ

Բաց անել –  բացել

Կռիվ տալ –  կռվել

Վախ զգալ –  վախենալ

Վազ տալ – վազել

Հունձ անել – հնձել

 

  1. Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ տեսա մի բարձր ծառ: Որոշեցի այդ ծառի ճյուղերից երկար պարան հյուսել: Երբ հյուսեցի, ավարտեցի , պարանի մի ծայրը նետեցի դեպի լուսին, ամրացրեցի լուսնի պոչիկին և սկսեցի բարձրանալ: Այդպես հասա լուսնին և վերցրեցի կացինս:

1721