Աշուն օր
(հատված)
Կոմիտաս
Սևուկ
ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Տեղաց
անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հարցեր և առաջադրանքներ
1.Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ անպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ
2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
Կարմրավուն տերև
Սև ամպ
Սառը օդ
ցուրտ եղանակ
մաքուր օր
3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր: Ինձ դուր եկավ այն հատվածը երբ թռչունները չվեցին տաք երկրներ:
4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:
Արդեն մեր բնության մեջ որոշակի փոփոխություններ են եղել: Ծաղիկները թառամել են, շատ է անձրև գալիս, եղանակը ցրտել է, իմ կարծիքով բնությունը գեղեցկացել է: Աշունից հետո արդեն ձմռանը տերևները թափվում են ու այդ գեղեցկությունը կորում են: