Հնարամիտ այծը

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը հասկանում են, որ պառավը վտանգի մեջ է և որոշում են փնտրել նրան: Ճանապարհին հանդիպում են մի ցուցանակի: Այծերից մեկն ասում է.                                                                                                                                    –Ճիշտ է, ես խուլ եմ, բայց կարդալ գիտեմ ու ես ճանաչեցի մեր սիրելի պառավի ձեռագիրը: Ցուցանակի վրա նա գրել է, որ իրեն չար մարդիկ գողացել, տարել են սարը և պահանջում են այծերին: Դե ասեք, հիմա ի՞նչ անենք, այ այծեր:                                                                                                       

-Ես մի բան եմ մտածել,- ասում է այծերից մեկը, եկեք գնանք սարը, արագ-արագ գտնենք պառավին հետո կմտածենք ինչ անենք: Բարձրանում են սարը, գտնում են պառավին, բայց հենց ուզում են նրան փրկեն, չար գողը նկատում է այծերին և հարձակվում նրանց վրա: Այդ ժամանակ ամենաուժեղ և գրագետ այծը այնպես է պոզահարում գողին, որ նա գլորվում է սարից: Այսպես խուլ այծերը կարողանում են փրկել իրենց սիրելի պառավին:

Հեղինակ՝ Եվա Պապյան

A trip to the library

Mark needs a book. He does not have money. His mom takes him to the library. Mark can borrow books for free. Mark enters the library. There are so many books. There are books about animals. There are books about pirates. There are books about science. Mark borrows them all.

need- կարիք

money- փող

library- գրադարան

borrow- վերցնել

for free- անվճար

pirates- ծովահեն

science- գիտություն

trip-ուղևորություն

Մկստանի աշունը

Լինում է չի լինում Մկստան քաղաք է լինում: Մկստանում բոլոր մկները վախենում էին աշունից, որովհետև աշունը շատ տարօրինակ էր ու վախենալու իրադարձություններ էր անում և նրանք այդ երեք ամիսը շատ լարված ու վախեցած էին: Գիտե՞ք ինչու էին մկները վախենում աշնանից, որովհետև ամեն տարի աշնանը նոյեմբերի 4- ին մի մեծ փոթորիկ է լինում, կարելի է ասել երկրաշարժ:

Հա նաև ամեն տարի սեպտեբերի 24- ին աշունը մի քանի մկան հավաքում էր ու տանում: Այդպիսին էր Մկստանում աշունը: Դրա համար էին մկները վախենում աշնանից ու չէին սիրում, որովհետև աշունը Մկստանի հետ դաժան էր վարվում: Հա հա հիշեցի, գիտեք մեկ էլ աշնանը Մկստանում ինչ է լինում, հաճախ տեսեք ամեն տարի հոկտեմբերի և սեպտեմբերի 29- ին Մկստանում երկնքից ոչ թե անձրև էր թափվում այլ բիսկվիտներ, մկները ուրախ էին սկզբում, որ ուտելու բան ունեցան, բայց հետո մի մուկ բիսկվիտ կերավ ու թունավորվեց: Իրականում աշունը չէր սիրում մկներին և Մկստանը դրա համար էլ անընդհատ վատ բաներ էր պատրաստում Մկստանի համար:

Ես իմ կրթահամալիրին նվիրում եմ…………

Ինչպես գիտեք մի քանի օր է արդեն մենք սեբաստացիներս տոնում ենք կրթահամալիրի ծնունդը ես շնորհավորում եմ իհարկե կրթահամալիրին: Ես այսօր ուզում եմ մի փոքր Ձեզ ասել թե ես ինչ եմ ցանկանում նվիրել իմ կրթահամալիրին: Ես իմ կրթահամալիրին ուզում եմ նվիրել լիքը-լիքը երեխաներ դպրոցում սովորելու համար, ուզում եմ կրթահամալիրին նվիրել անչափ երջանկություն թող միշտ կրթահամալիրը լի լինի տարբեր չափերի և տարբեր դասարանների երեխաներով: Հա հիշեցի ես նաև ուզում եմ կրթահամալիրին նվիրել լիքը- լիքը առողջություն ու ուզում եմ, որ կրթահամալիրը անվերջ գործի:

Ընկույզ տեղեկություններ

Ընկույզ, որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ է, հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կեղևով։ Բույսերը՝ որոնց պտուղները կոչվում են ընկույզներ, ավելի ճշգրիտ են բնորոշվում այն բանից, թե ինչ տեսանկյունից են դրանք քննարկվում։

Ինչպիսի՞ն է իսկական սեբաստացին

Բարև Ձեզ ես այսօր կասեմ թե ինչպիսին է իսկական սեբաստացին: Ես իսկական սեբաստացի եմ : Սեբաստացին պետք է լինի միշտ ուժեղ: Մենք այստեղ լիքը հետաքրքիր բաներ ենք անում մաքրում ենք մեր միջավայրը հեծանիվ ենք վարում և այլն: Հա, հիշեցի, յուրաքանչյուր սեբաստացին պետք է լինի համբերատար, խելացի, հետաքրքրասեր: Ու ես շատ ուրախ եմ, որ սեբաստացի եմ:

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԹՈՒՄՈ

 Ես այսօր իմ դասարանի երեխաների և ընկեր Մանուշակի հետ այցելեցի Թումո կենտրոն, որպեսզի մասնակցեինք Գյոթե ինստիտուտի «Շոշափելի մաթեմատիկա» շրջիկ ցուցահանդեսին: Այստեղ մենք տարբեր ուսուցողական խաղեր խաղացինք, օրինակ մատներով, լուսային խաղը, անվերջ թղթերի հայելին, անգլերեն տառերի մասնիկներով խաղը: Ընդամենը հայելու դիմաց դնում էիր տառի կեսը, հայելին ինքն իրեն մասնիկները միանում էր: Բայց ինձ ամենաշատը դուր եկավ և հետաքրքիր էր 4 հայելիների խաղը: Կանգնում էի հայելու դիմաց, շարժվում և հայելին քեզ 4 հատ էր ցույց տալիս: Կար նաև խորանարդերով խաղը, այս խաղում պետք էր  խորանարդերը այնպես շարել, որ ամբողջ տախտակը փակվեր: Զառերով խաղն էլ էր շատ հետաքրքիր էր, բայց ցավոք սրտի ես չհասկացա, չկարողացա խաղալ: Հա, այնտեղ մի հետաքրքիր խաղ էլ կար, որի անունը ես դրեցի համակարգչի կոդ: Գերմաներեն խառը տառեր էին գրված, որոնցով պետք է բառեր կազմեինք, հավաքեինք, Enter սեղմեինք, որ համակարգիչը միանար:

Հետո իջանք այգի, գեղեցիկ ծառեր ու ծաղիկներ նկարեցինք, վազվեցինք և շատ տպավորված վերադարձանք դպրոց:

Discover Incredible India/Բացահայտիր զարմանահրաշ Հնդկաստանը

Presentation about India by Sanjay

Welcome to the richest and unforgettable histories and heritage
country in this World.

Բարի գալուստ աշխարհի ամենահարուստ և անմոռանալի պատմություններ և ժառանգություն
ունեցող երկիր:

“Namaste” Used as a Greeting. «Նամաստե» բառը կիրառվում է որպես ողջույն։

Тhe term is associated with both Hinduism and yoga. Տերմինը կապված է ինչպես հինդուիզմի, այնպես էլ յոգայի հետ:

“Namaste” literally means “I bow to you. Բառացի նշանակում է «Խոնարհվում եմ քո առաջ»։

India is located in South Asia and it shares its border with Eight countries- Afghanistan, Pakistan, China, Bhutan, Nepal, Myanmar, Bangladesh and Sri-Lanka.

Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում և իր սահմանը կիսում է ութ երկրների ՝ Աֆղանստանի, Պակիստանի, Չինաստանի, Բութանի, Նեպալի, Մյանմարի, Բանգլադեշի և Շրի-Լանկայի հետ:

Historically, there are Five named oceans: The Atlantic, Pacific, Indian, and Arctic.
However, most countries – including the United States – now recognize the Southern
(Antarctic) as the fifth ocean. The Pacific, Atlantic, and Indian are known as the three
major oceans.

Պատմականորեն կան հինգ անուն օվկիանոսներ` Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական և Արկտիկա օվկիանոսներ: Այնուամենայնիվ, երկրների մեծ մասը՝ ներառյալ Միացյալ նահանգները, այժմ ճանաչում են հարավային Անտարկտիկան՝ որպես հինգերորդ օվկիանոս: Խաղաղ օվկիանոսը, Ատլանտիկը, և Հնդկական օվկիանոսը հայտնի են որպես երեք աենախոշոր օվկիանոսներ:

India was a country which had everything, from money to gold to animals to beauty. India was the wealthiest land in the ancient times and hence it was called ’ Sone Ki Chidiya’ means “Gold Sparrow”.

Հնդկաստանը մի երկիր էր, որն ուներ ամեն ինչ՝ սկսած դրամից և ոսկուց, մինչև՝
կենդանիներ և գեղեցկություն: Հնդկաստանը հին ժամանակների ամենահարուստ երկիրն էր, ուստի այն կոչվել է «Սոն Կի Չիդիա», որը նշանակում է «Ոսկե Ճնճղուկ»:

Vocabulary

discover-բացահայտել

welcome-բարի գալուստ

incredible- զարմանահրաշ

rich- hարուստ

the richest- ամենահարուստ

forget- մոռանալ

unforgettable- անմոռանալի

հistory- պատմություն

heritage- ժառանգություն

country- երկիր

world- աշխարհ

literally- բառացիորեն

mean- նշանակել

l bow to you- խոնարհվում եմ քո առջև

locate- գտնվել, տեղակայվել

share- կիսել

historically- պատմականորեն

օcean- oվկիանոս

Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը

Այսօր ես Ձեզ կասեմ, թե ինչու եմ սիրում մեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, որովհետև մեր կրթահամալիրում լիքը հետաքրքիր բաներ ենք անում. օրինակ լողում, երգում, կավով աշխատում, հեծանավավարություն ենք անում, նկարչություն և այլն, այդպես հետաքրքիր լիքը բաներ: Գիտե՞ք նաև ինչու եմ սիրում մեր կրթահամալիրը, որովհետև ես այսօր բացահայտեցի թե ով է եղել Մխիթար Սեբաստացին և դրանից հետո էլ ավելի շատ սիրեցի, թե կրթահամալիրը, թե Մխիթար Սեբաստացուն: Նաև մեր գեղատեսիլ բակի մասին չմոռանամ պատմել: Մեր բակը նույնպես շատ գեղեցիկ է: Իմ կարծիքով մեր բակը տարբերվում է բոլոր մյուս դպրոցների բակերից: Մենք համարյա ամեն ամիս գնում ենք ճանապարհորդության և հիմա էլ մի քանի օրից պատրաստվում ենք գնալ Թումո: Գիտե՞ք մենք տարբերվում ենք բոլոր դպրոցներից ես դրա համար շատ գոհ եմ ուրախ և ամենանակարևորը սիրում եմ իմ կրթահամալիրը, իմ դպրոցը: