Բալզաթցիների նոր արկածները

Այ քեզ աղի սաաա՜ր

Մի անգամ գյուղի առաջնորդը նստած մտածում է սար կառուցել և բոլոր բալզաթցիներին կանչում ժողովի և ասում. «Լսեք, բան եմ մտածել, հարկավոր է սար կառուցել»: Բալզաթցիներից մեկն ասում է. «Առաջնորդ, ինչի՞ համար ենք սար կառուցում»: Առաջնորդը պատասխանում է. «Հիշում եք մեր այն բլուրը, որ վրան ջրաղաց ունեինք: Ուրեմն բոլորդ գնացեք ջուր բերեք, որ լցնենք»: Նրանք ջրերը բերում են և լցնում հարմար սարի տեղը: Հետո առաջնորդը հրամայում է սարի վրա ձյուն լցնել: Բալզաթցիները մտածում են, մտածում և տեսնելով պարկերով աղը, որոշում են, որ ձյուն է և բերում լցնում սարի վրա մինչև գագաթը: Առաջնորդը տեսնում է, ասում է շատ լավ է և հրամայում հիմա էլ ջրաղաց կառուցել: Բալզաթցիները փայտեր ու մեխեր են բերում, բոլորը սխալ իրար ամրացնում: Եվ, երբ մինչև գագաթը բարձրանում են, աղը այդ ընթացքում սկսում է աստիճանաբար հալչել և ամբողջ ջրաղացը փուլ է գալիս անխելք ու միամիտ բալզաթցիների գլխին: Այս ամենը տեսնելով, առաջնորդը ջղայնացած գոռում է. «Թուուու, նորից այս հիմարները չկարողացան մի կարգին բան կառուցել»: