Տարօրինակ հարցեր. Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Читать далее «Տարօրինակ հարցեր. Ջաննի Ռոդարի»

Մաթեմատիկա 20.03.2020

  1. Կռահի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ պակասող թվերը։
Նախորդող կլոր հարյուրյակը Թիվը Հաջորդող կլոր հարյուրյակը
4600 4696 4700
9800 9874 9900
1200 1239 1300
34400 34467 34500
92100 92152 92200
58700 58729 58800
24700 24713 24800

  Читать далее «Մաթեմատիկա 20.03.2020»

ԸՆՏԻ՜Ր ԲԱՆ Է ԱՅՍ ՏԵՍԱԿԱՊԸ

Ես Եվան եմ, թեև դասի չենք, բայց կատարում ենք տնային աշխատանքներ և մասնակցում ենք քննարկումների microsoft teams ծրագրի միջոցով: Դրանով տեսակապ ենք անում, շփվում ենք դասընկերների և ուսուցչուհուս հետ: Ճիշտ է, ծրագիրը դժվար է, բայց սեբաստացիներս այդ դժվարությունները կարողացանք արդեն հարթել: Ծրագրի օգնությամբ կարող ենք բոլորս միաժամանակ գրել իրար, հայերենի և մաթեմատիկայի առաջադրանքներ կատարել, նույնիսկ առանձին տեսազանգի միջոցով դաս անցկացնել ընկեր Մանուշակի հետ:4screenshot_23 Մի կարևոր բան էլ կա, microsoft teams ծրագրի միջտոցով կարողանում ենք նաև մեր կարոտն առնել ընկերներից և դասվարից:

Ծրագիրը ես շատ հավանեցի: Կուզենամ, որ անպայման մյուս դպրոցներն էլ ներառեն իրենց դասերի մեջ այս ծրագիրը:

Սիրով՝ Եվա Պապյան

Մաթեմատիկա 18.03.2020

  1. Թվերը գրի՛ր տառերով։

45860- Քառասունհինգ հազար ութ հարյուր վաթսուն

4586- չորս հազար հինգ հարյուր ութսունվեց

14950 – տասնչորս հազար ինը հարյուր իննսուն

1495-  հազար չորս հարյուր իննսուհինգ

 

  1. Հաշվի՛ր արտահայտւթյան արժեքը:

30 x 40 =  1200

20 x 70 =  1400

300 x 8 = 2400

6 x 700 =  4200

2000 x 2 + 2000 : 2 – 5000 = 4000+ 1000-5000= 0

3000 x 3 – 3000 : 3 + 3000 = 9000-1000+3000=11000

 

  1. Լուծի՛ր խնդիրները։(Եթե դժվարանում ես խնդիրները լուծել, կարող ես դիտել տեսանյութը)

Ա. Հովհաննեսն ունի 4 հատ 1000 դրամանոց, 3 հատ 200 դրամանոց և 5 հատ 20 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Հովհաննեսը:

Լուծում՝ 4×1000+3×200+5×20= 4700 դր

Պատասխան՝ 4700

Բ. Մարկն ուներ 1 հատ 5000 դրամանոց 2 հատ 500 դրամանոց և 4 հատ 50 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Մարկը:

Լուծում՝ 5000+2×500+4×50= 6200 դր

Պատասխան՝ 6200 դր

 

Գ. Տիգրանն ունի 2 հատ 1000 դրամանոց և5 հատ 200 դրամանոց, իսկ Լեոն՝1 հատ 2000 դրամանոց և 2 հատ 500 դրանամոց: Տղաների գումարները միասին որքա՞նկլինի:

Լուծում՝ 2×1000+5×200+2000+2×500= 6000 դր

Պատասխան՝ 6000 դր

 

 

Կենդանիների վեճը Ղազարոս Աղայան

 

Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛րանծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանիօգնությամբ:

Արոր, գութան- գյուղատնտեսական գործիք:                                 Երախտագետ- Շնորհակալ

  1. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։ Մեծահոգի էր , բարի, սիրում էր իր կենդանիներին և բոլորին ասում էր, որ սիրեն միմյանց:
  2. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ: Կովիկին, որովհետև նա ոչ միայն առակի մեջ, այլ ընդանրապես մարդկանց տալիս է կաթ, սեր, պանիր, կարագ: