ԸՆՏԻ՜Ր ԲԱՆ Է ԱՅՍ ՏԵՍԱԿԱՊԸ

Ես Եվան եմ, թեև դասի չենք, բայց կատարում ենք տնային աշխատանքներ և մասնակցում ենք քննարկումների microsoft teams ծրագրի միջոցով: Դրանով տեսակապ ենք անում, շփվում ենք դասընկերների և ուսուցչուհուս հետ: Ճիշտ է, ծրագիրը դժվար է, բայց սեբաստացիներս այդ դժվարությունները կարողացանք արդեն հարթել: Ծրագրի օգնությամբ կարող ենք բոլորս միաժամանակ գրել իրար, հայերենի և մաթեմատիկայի առաջադրանքներ կատարել, նույնիսկ առանձին տեսազանգի միջոցով դաս անցկացնել ընկեր Մանուշակի հետ:4screenshot_23 Մի կարևոր բան էլ կա, microsoft teams ծրագրի միջտոցով կարողանում ենք նաև մեր կարոտն առնել ընկերներից և դասվարից:

Ծրագիրը ես շատ հավանեցի: Կուզենամ, որ անպայման մյուս դպրոցներն էլ ներառեն իրենց դասերի մեջ այս ծրագիրը:

Սիրով՝ Եվա Պապյան

Оставьте комментарий