Դդումի մասին տեղեկություններ

Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Fruits and vegetables

Սովորելու ենք մրգերի և բանջարեղենների, հատկապես՝ դդմի օգտակարության մասին

All the fruits and vegetables contain vitamins.-Բոլոր մրգերն ու բանջարեղենները պարունակում են վիտամիններ

You can use any fruits and vegetables to make many kinds of salads. The simplest vegetable salad is to chop up lettuce and mix it with any other vegetable(s), then add some pepper or vinegar, maybe even both.-Դուք կարող եք օգտագործել որևէ միրգ կամ բանջարեղեն և տարբեր տեսակի աղցաններ պատրաստել։ Ամենապարզ բանջարեղենի աղցանը հետևյալն է՝ կտրատում եք հազարը և խառնում ցանկացած բանջարեղենի հետ, հետո ավելացնում մի քիչ պղպեղ կամ քացախ, հնարավոր է նաև երկուսն էլ միասին։

Get a bowl and a a head of lettuce -վերցնում ենք խորը ափսե և մի գլուխ հազար 

Wash the lettuce, then dry. Լվանում ենք հազարը, հետո չորացնում։ Break the leaves off. Պոկում ենք տերևները։

If you prefer, you may use mixed greens․ Եթե նախընտրում եք, կարող եք օգտագործել խառը կանաչի։

Add vegetables that you like. Ավելացնել ձեր ուզած բանջարեղենները։

Wash and chop a few tomatoes․․․ Լվա և կտրատիր մի քանի հատ լոլիկ

Add-ավելացրու՛մի քիչ պանիր։ Add some cheese.

Ավելացրու մի քիչ աղ, սև պղպեղ և ձեթ։ Add some salt, pepper and oil.

Mix all of the ingredients in the bowl. Խորը ափսեի մեջ խառնիր բաղադրությունները։

Don’t add “too many different ingredients” to your salad. Մի՛ ավելացրու չափից ավելի բաղադրություններ քո աղցանին:

 

Նույն բառապաշարով կարելի է պատրաստել ցանկացած աղցան։

Oranges are known for vitamin C but it also contains vitamin A, and calcium. Raspberries also contain vitamin C. Նարինջը հայտնի է վիտամին C-ով, սակայն այն նաև պարունակում է վիտամին A․

No fruits have vitamin d. You can get it from going outside for 15 or you can buy tablets that have vitamin d. Ոչ մի միրգ չի պարունակում վիտամին D. Դուք կարող եք ստանալ այն՝ 15 րոպե բակ դուրս գալուվ կամ D վիտամին պարունակող դեղահաբեր գնելով։

Դդմի ռեցեպտների ներկայացումներ՝ երկլեզու կամ եռալեզու, դրանց պատրաստում։ Օրինակ՝

1.pumpkin by Ann

2.pumpkin by Harutyun

Անծանոթ բառեր

vegetable- բանջարեղեն

contain- պարունակել

simplest- ամենապարզ

lettuce- հազար

vinegar- քացախ

dry- չորացնել

to break

to prefer- նախընտրել

to mix- խառնել

chop- կտրատել

ingredients- բաղադրիչներ

know- հայտնի

different- չափից ավելի

outside- բակ

Սիրով Եվա

Մեղուների հովիվը և արջերը

Մեղուների հովիվը և արջերը

Էրիխ Ռասպե

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։  Համրել- հաշվել, ելարան- աստիճան:
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – սանդուղք

Ծիծաղ – ժպիտ

Ագահ – անկուշտ

Հզոր –  ուժեղ

Սարսափելի – սոսկալի

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա- Մի անգամ ,կռվի ժամանակ, գերի ընկա:

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ- Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել:

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները- Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները:

  1. Գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ ման գալ -զբոսնել

Պար գալ –  պարել

Խաղ անել –  խաղալ

Բաց անել –  բացել

Կռիվ տալ –  կռվել

Վախ զգալ –  վախենալ

Վազ տալ – վազել

Հունձ անել – հնձել

 

  1. Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ տեսա մի բարձր ծառ: Որոշեցի այդ ծառի ճյուղերից երկար պարան հյուսել: Երբ հյուսեցի, ավարտեցի , պարանի մի ծայրը նետեցի դեպի լուսին, ամրացրեցի լուսնի պոչիկին և սկսեցի բարձրանալ: Այդպես հասա լուսնին և վերցրեցի կացինս:

1721

Դդմախնդիրներ

1կգ դդումն արժե 200 դրամ

Արտաշեսի դդումը 2.020 կգ- էր: Հաշվի՝ր թե Արտաշեսը ինչքան է վճարել այդ դդումը գնելու համար:

Խաչատուրի դդումը 900 գրամ էր: Կարո՞ղ ես հաշվել թե ինչքան է վճարել Խաչատոուրը դդում գնելու համար:

Լիլիի դդումը 320 գրամ էր: Հիմա հաշվի՝ր թե Լիլին ինչքա՞ն է վճարել իր դդումը գնելու համար:

Արփիի դդումը 1.280 կգ էր: Կարող ես գտնել թե Արփին ինչքա՞ն է վճարել դդումը գնելու համար:

Եվայի դդումը 880 գրամ էր: Կարո՞ղ ես իմանալ թե Եվան ինչքան է վճարել դդումը գնելու համար:

Գարիկի դդումը 960 գրամ էր: Հիմա հաշվի՝ր թե ինչքա՞ն է վճարել Գարիկը դդումը գնելու համար:

Հովհաննեսի դդումը 940 գրամ էր: Հաշվի՝ ր թե ինչքա՞ն է վճարել Հովհաննեսը դդումը գնելու համար:

 

 

 

Հեքիաթ կախարդական դդումի մասին

Լինում է, չի լինում մի դդում է լինում: Նա հեքիաթի սկզբում լինում է մի հասարակ դդում: Փոքրիկ ժամանակ նա կարմիր էր,  երբ մի քիչ մեծացավ՝ դարձավ կապույտ: Նա շատ էր ուզում մյուս դդումների նման դեղին լինել, բայց ափսոս ինչքան իրեն մաքրում էր ջրի տակ միևնույն է կապույտ էր մնում: Մի օր նա մտածեց, թե իրեն ի՞նչ մասնագիտություն կսազի և որոշեց կախարդ դառնալ: Նա իր կախարդ ընկերներից մեկին հարցրեց.

-Դդում ընկեր ինձ կսովորեցնես կախարդել, քանի որ ես կապույտ եմ, մտածեցի կախարդող դառնալ:

Ընկերն ասում է.

-Դե որ շատ ես ուզում, իմ ընկեր, կսովորեցնեմ:

Անցավ 1 տարի դդումը լրիվ կարողանում էր կախարդել: Նա իր կախարդելով շատ մարդկանց, դդումների էր օգնում: Օրինակ իր ընկեր դդումը չէր կարողանում իր դասատուի տված խնդիրը լուծել, կախարդական դդումն այնպես կախարդես, որ տեղն ու տեղը արագ խնդիրը լուծեց, մյուս ընկեր դդումի ոտքը ցավում էր, կախարդական դդումը նրան նույնպես կախարդեց և նրա ոտքի ցավը արագ անցավ:

Շուտով եկավ կախարդական դդումի ծննդյան օրը: Ամբողջ քաղաքը կանգնած էր կախարդական դդումի տան դռան մոտ: Հենց կախարդական դդումը տնից դուրս եկավ, բոլորը նրան ծննդյան վեց ամյակի համար շնորհավորեցին և ամենավերջում նրա ամենամոտ ընկերը նրան շնորհավորեց, գրկեց և մի նվեր տվեց: Հենց դրսում կախարդական դդումը բացեց նվերը և տեսավ հատուկ կախարդական փայտիկ և հատուկ կախարդողների համար շորեր: Նա մտավ իր տուն, փոխեց իր շորերը և հագավ կախարդողի շորերը: Նա իրեն նայեց հայլու մեջ և տեսավ, որ մյուս դդումների նման դեղին է: Նա արագ վազեց դուրս, կանգնեց աթոռի վրա ու ամբողջ քաղաքին հայտարարեց.

-Ինձ պետք էր կախարդող դառնալ և ես դարձա, երբ ես հագա կախարդական շորերն ու փայտիկը նայեցի հայլու մեջ, տեսա, որ իմ կապույտ գույնը լրիվ անցել է: Այդ առթիվ կախարդական դդումը իրենց քաղաքը կախարդեց, դրեց լիքը ծաղիկներ, ծառեր, խոտեր, այգիներ, այգիներում երգող թռչուններ և մի փոքրիկ գետակ, վրան պառկած ուռենին, վարդերի հետ միասին և ահա ավարտվեց հեքիաթը: Դդումին անվանեցին գեներալ լեյտենանտ մայոր կախարդական դդում: