Պատասխանեք հետևյալ հարցերին (յուրաքանչյուր հարցին 4-6 նախադասություն).
- Քո կարծիքով ի՞նչ է գեղեցիկը։ Գեղեցիկն այն ամենն է, ինչը մեզ շրջապատում է: Գեղեցիկը միայն արտաքինի մասին չէ: Այն բնավորության, վերաբերմունքի և խոսքերի մասին էլ է: Գեղեցկություն կա ամենուր՝ հատկապես բնության, երաժշտության և արվեստի մեջ:
- Գեղեցիկը նույնն է բոլոր մարդկանց համար, թե՞ յուրաքանչյուր մարդ իր պատկերացումն ունի գեղեցիկի մասին։ Ոչ, գեղեցիկը բոլոր մարդկանց համար նույնը չէ։ Յուրաքանչյուր մարդ ունի գեղեցիկի իր պատկերացումը և ընկալումը։ Այն, ինչ մեկ մարդու համար գեղեցիկ է, մյուսի համար կարող է այդպիսին չլինել։
- Կարո՞ղ է այն, ինչ մեկի համար գեղեցիկ է, մյուսի համար չլինել։ Ինչո՞ւ։ Այո, քանի որ բոլորս տարբեր ենք և ունենք մեր սեփական ընկալումները, հետաքրքրությունները, նախասիրությունները, սիրած ժանրերն ու վայրերը։
- Գեղեցիկը միայն արտաքին տեսքի՞ հետ է կապված, թե՞ նաև ներքին հատկանիշների։ Բացատրիր օրինակով։ Ոչ, գեղեցիկը միայն արտաքին տեսքի հետ կապված չէ, այն նաև մարդու ներքին հատկանիշների մեջ է։ Մարդը կարող է արտաքնապես շատ գեղեցիկ լինել, բայց բացարձակ չունենալ գեղեցիկ հատկանիշներ, օրինակ ` բարություն, հարգանք, անկեղծություն:
- Կարո՞ղ է մարդը լինել արտաքինից ոչ գեղեցիկ, բայց համարվել գեղեցիկ։ Ինչի՞ շնորհիվ։ Ես առհասարակ չեմ կարծում, որ տգեղ մարդիկ կան, և ինձ չեմ համարում այն մարդկանցից, ովքեր իրավունք ունեն գնահատելու կամ դատելու ուրիշների արտաքինը։ Ինձ համար շատ ավելի կարևոր է մարդու ներքին գեղեցկությունը՝ նրա բարությունը, անկեղծությունն ու վերաբերմունքը շրջապատի նկատմամբ։ Կարծում եմ՝ եթե մարդը ներքուստ գեղեցիկ չէ, դա վաղ թե ուշ արտահայտվում է նաև նրա արտաքին պահվածքի և հայացքի մեջ։
- Գեղեցիկը բնության մեջ որտե՞ղ ես ավելի հաճախ նկատում (օրինակ՝ լեռներ, ծաղիկներ, մայրամուտ)։ Անկասկած՝ ծովում։ Ինձ համար բնության մեջ ծովից, օվկիանոսներից և ընդհանրապես ջրային աշխարհից ավելի գեղեցիկ բան չկա։
- Արվեստում (նկարչություն, երաժշտություն, գրականություն) ի՞նչն է քեզ թվում գեղեցիկ և ինչո՞ւ։ Ինձ համար ամենագեղեցիկը երաժշտությունն է, քանի որ ինքս էլ շատ երաժշտասեր եմ և երգում եմ։ Երաժշտությունն իմ կյանքի կարևոր մասն է, այդ պատճառով գեղեցիկը արվեստում նկատելն ինձ համար ամենահեշտն ու ամենահաճելին է հենց երաժշտության միջոցով։
- Արդյո՞ք գեղեցիկը կարող է փոխվել ժամանակի ընթացքում։ Օրինակ բեր։ Այո, կարծում եմ՝ գեղեցիկը կարող է փոխվել ժամանակի ընթացքում։ Դրա ամենապարզ օրինակը թրենդերն են։ Օրինակ՝ անցած տարի շատ նորաձև և գլամուրային էին համարվում չափազանց փայլուն, քարերով ու մեծ դեկորներով զարդարված զգեստները։ Դրանք համարվում էին շքեղության և գեղեցկության խորհրդանիշ։ Սակայն այս տարի նորաձևությունն ավելի շատ հակված է պարզության և նրբագեղության, ուստի նման զգեստներն արդեն հաճախ համարվում են անտիթրենդ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գեղեցկության չափանիշները ժամանակի ընթացքում փոխվում են։
- Քո կարծիքով՝ հասարակությունը ազդո՞ւմ է մեր պատկերացման վրա, թե ինչն է գեղեցիկ։ Այո, հասարակությունը մեծ ազդեցություն ունի մեր պատկերացումների վրա։ Երբեմն մեզ ինչ-որ բան գեղեցիկ է թվում, բայց ուրիշի բացասական կարծիքը լսելուց հետո սկսում ենք կասկածել մեր ճաշակին։ Այդ պատճառով կարևոր է ունենալ սեփական կարծիքը և չառաջնորդվել միայն ուրիշների գնահատականներով։
- Ի՞նչն է քո համար ամենագեղեցիկը կյանքում (մարդ, զգացում, երևույթ)։ Ինձ համար կյանքում ամենագեղեցիկը բնությունն է՝ մեզ շրջապատող ծովերը, լեռները, անտառները, մայրամուտներն ու երկինքը։
