Լսիր տեսանյութը, կատարիր գրառումներ.
-Ինչ է ասում, քո տպավորությունը՝ որքանով ես համաձայն նրա ասածների հետ։ Ի՞նչն է ճիշտ ասում, ի՞նչն է չափազանցնում։ Իմ կարծիքով ` Էդուարդ Շարմազանովի խոսքում կան մտքեր, որոնց հետ հիմնականում համաձայն եմ, քանի որ նա իր քննադատությունը փորձում է հիմնավորել փաստերով և օրինակներով, այլ ոչ թե միայն բողոքելով: Իմ կարծիքով՝ Շարմազանովը ճիշտ է շեշտում, որ տարածքային փոփոխություններ ու կորուստները տեղի են ունեցել այսօրվա իշխանության օրոք, և իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի իր կառավարման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների համար։ Իր բարձրաձայնած խնդիրները չափազանցված չեմ համարում, սակայն մի փոքր չափազանցում տեսնում եմ դրանց ներկայացման ձևի մեջ:
Ո՞վ է այս մարդը (Էդուարդ Շարմազանով), տեղեկություններ գտիր նրա կենսագրական փաստերի մասին՝ ինչ պաշտոններ է զբաղեցրել, ինչքանո՞վ է ինքն իր ասածներին հետևել։ Էդուարդ Հովսեփի Շարմազանովը ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին`Ալավերդիում: Նա հունական ծագմամբ հայ քաղաքական, պետական և կուսակցական գործիչ է,մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (2011-2019) և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։ 1997 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թվականին` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, իսկ 2006 թվականին` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: 2005 թվականի հունիսի 1-ին Հայաստանի վարչապետ՝ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական: Իր ողջ կարիերայի ընթացքում նա չի փոխել կուսակցական պատկանելությունը՝ շարունակելով մնալ ՀՀԿ-ի և ազգային-պահպանողական ուղղության ջատագովը թե՛ իշխանության տարիներին, թե՛ 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Ընդդիմախոսները հաճախ շեշտում են նրա նախկին և ներկա դիրքորոշումների միջև եղած հակասությունները։ Մասնավորապես, 2018 թվականի իշխանափոխությունից հետո նա սկզբում հայտարարեց, որ չի խոչընդոտի նոր կառավարությանը, սակայն հետագայում անցավ կոշտ ընդդիմադիր պայքարի:
Գնահատիր նրա խոսքը՝ ինչպես է ուզում ազդել հանրության վրա։ Կարծում եմ՝ Էդուարդ Շարմազանովի խոսքը բավականին հուզական և ազդեցություն գործելու միտված է։ Նա բազմիցս շեշտում է տարածքային կորուստները` դրանք կապելով Նիկոլ Փաշինյանի իշխանության և որոշումների հետ։ «Առանց պայմանագրի էլ ստացել են» ձևակերպումը հատկապես ընդգծում է դա: Այսպիսով, նրա խոսքը կարելի է դիտարկել նաև որպես քաղաքական ազդեցության միջոց, որի նպատակն է մարդկանց մոտ հակաիշխանական տրամադրություններ ձևավորելը:
Գնահատիր ելույթը, ձևակերպիր խոսողի նպատակը, որոշիր՝ որքանով է նպատակին ծառայում։ Ելույթը բավական ազդեցիկ է: Հիմնականում համապատասխանում է իր նպատակին: Առաջացնում է քննարկումներ, հետաքրքրություն և մարդկանց տեղ է տալիս մտածելու` իրենց դիրքորոշման մասին: