Բարև Ձեզ, ես Եվա Պապյանն եմ: Կրթահամալիրին միացել եմ դեռ մանկապարտեզից: Այսօր կամփոփեմ եռօրյա մուտքի ճամբարի երևանյան փուլի ընթացքում կատարած գործունեությունը:
Մեզ տրվել էին շատ աշխատարաններ ընտրության համար, և ինձ աչքի ընկավ հասարակագիտական աշխատարանը, քանի որ ներկայացված դասընթացները շատ հետաքրքիր թվացին:
Օր 1`
Ցավոք սրտի, առաջին օրը բացակայել եմ, սակայն հանձնարարված աշխատանքները կարող եք տեսնել բլոգիս «Մուտքի ճամբար» բաժնում:
Հայոց լեզու ` Ավելի կարևոր է խելացի՞ լինել, թե՞ բարի
Օր 2`
Ժամը 9:00-ին սկսեցինք բլոգները կարգավորել, նախորդ օրվա թեմաներին անդրադարձանք, քննարկեցինք թեմաները և հասկացանք, որ միշտ չէ, որ մարդկանց կարծիքները համընկնում են: Օրինակ, թեմաներից մեկն էր` «Մարդու ինքնագնահատականը և սոցիալական ցանցերի ազդեցությունը: Սոցիալական դիմակներ․ ինչու՞ ենք մենք տարբեր միջավայրերում տարբեր»: Քննարկելուց հետո մեզ հանձնարարվեց կարդալ Դոստոևսկու «Պարադոքսալիստը» և պատասխանել հարցերին:
Երկրորդ ժամին ուսուցիչներից մեկը օգնում էր նորեկներին իրենց բլոգները կարգավորել, իսկ մյուս երեխաները կատարում էին հայոց լեզվի առաջադրանքները:
Երրորդ ժամը մեզ մոտ անգլերեն էր: Խոսեցինք «About myself» թեմայից, քննարկեցինք մեր նախասիրությունները և ինչով ենք ցանկանում զբաղվել ապագայում:
Անգլերենից հետո մեզ մոտ ֆրանսերեն լեզվի դաս էր, և մենք սովորեցինք մի քանի նախադասություններ`
Vocabulaire
- Je m’appelle…
- Mon prénom est…
- J’ai … ans.
- J’habite à…
- J’aime…
- Je n’aime pas…
Les loisirs
- le sport
- la musique
- le football
- le basket
- la danse
- le cinéma
- les voyages
Par deux, posez les questions.
- Comment tu t’appelles ?
- Tu as quel âge ?
- Tu habites où ?
- Qu’est-ce que tu aimes ?
Հետո մենք իրար հարցեր տվեցինք այս նախադասությունների վերաբերյալ: Որպես տնային աշխատանք, մեզ հանձնարարվեց այս նախադասությունները սովորել:
Ֆրանսերենից հետո մեզ մոտ պատմության դաս էր: Մենք քննարկեցինք շատ հետաքրքիր թեմաներ և տնային աշխատանք հանձնարարվեց ինչ-որ հետաքրքիր թեմա ընտրել քննարկման համար և գրել դրա խնդիրը, նպատակը և եզրակացությունը:
Այսպես ավարտվեց մեր ճամբարի 2-րդ օրը:
Օր 3`
Առաջին ժամը հայոց լեզուն էր: Քննարկեցինք Դոստոևսկու «Պարադոքսալիստը»:
Ահա տնային աշխատանքը
Երկրորդ ժամին խաղում էինք ինտելեկտուալ խաղեր, որի ընթացքում պատասխանում էինք տարբեր հարցերի և ով ավելի շատ միավոր հավաքեր ` հաղթում էր:
Երրորդ ժամը պատմություն էր, բայց մենք Անուշ Ներսիսյանի հետ բարձրացանք ուրիշ դասարան և ծանոթացանք հետազոտական աշխատանքների հետ: Սովորեցինք ինչ է այն իրենից ներկայացնում և այլն:
Երբ վերջացրինք, արդեն ֆրանսերենի ժամ էր: Մենք սկսեցինք իրար հարցեր տալ ֆրանսերենով և պատասխանել դրանց: Հետո մեզ հանձնարարեցին գրել ֆրանսերենով մեր անունները, ինչ ենք սիրում, որտեղ ենք ապրում և մեր տարիքը:
Վերջին ժամը մեզ մոտ անգլերենն էր: Մենք ցույց տվեցինք մեր տնային աշխատանքը, որը կարող եք տեսնել իմ բլոգում:
Իսկ հետո, մենք բաժանվեցինք թիմերի և գրեցինք մեր երկրի դժվարությունների, հնարավորությունների, ուժեղ կողմերի և վտանգների մասին, ինչից հետո հրաժեշտ տվեցինք բոլորին, և այդպես ավարտվեց մեր եռօրյա մուտքի ճամբարը:
Շնորհակալություն: