ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ՄԻՋԵՎ/էջ 127/
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
- Գետաշեն • Շահումյան • Բաքու • Մարտունաշեն • «Օղակ» օպերացիա • տարհանում • Կրկժան • Խոջալու
- Ստեփանակերտ • Ասկերան • Շուշի • Արկադի Տեր-Թադևոսյան • Մարտակերտ • Լաչին • Բիշքեկ • ԵԱՀԽ
- Մինսկի խումբ • զինադադար • Գուրգեն Դալիբալթայան • Նորատ Տեր-Գրիգորյանց • Քրիստափոր Իվանյան
- Յուրի Խաչատուրով • Մոնթե Մելքոնյան • Աշոտ Ղուլան • Թաթուլ Կրպեյան • Լեոնիդ Ազգալդյան
- Շահեն Մեղրյան • Ջիվան Աբրահամյան • Յուրա Պողոսյան • Սամվել Բաբայան • Վազգեն Սարգսյան
- Սերժ Սարգսյան • Մանվել Գրիգորյան • Սեյրան Օհանյան • Սամվել Կարապետյան • Վիտալի Բալասանյան
- Ռոբերտ Քոչարյան
ՀԻՄՆԱԿԱՆ Ա2
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան ռազմական
գործողությունները Ղարաբաղյան առաջին պատերազմում։ Ի՞նչ հաջողություններ ունեցավ հայկական կողմը։
բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս սկսվեց պատերազմը ԼՂ-ում։
Ի՞նչ գործողություններ էին ձեռնարկում Ադրբեջանի և ԽՍՀՄ իշխանությունները որպես արձագանք
հայերի պահանջի։
գ. Վերլուծի՛ր։ Ինչպիսի՞ իրավիճակ էր ռազմաճակատում զինադադարի կնքումից անմիջապես առաջ։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
- Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված զինադադարի կնքումը 1994 թ. մայիսին։
- Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
հայկական կողմին հաջողվեց բեկել ռազմական
ընթացքը։ - Գնահատի՛ր։ Ինչո՞ւ էր ԽՍՀՄ իշխանությունն աջակցում Ադրբեջանին ԼՂ-ի հայության դեմ ռազմական
գործողություններում։
ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
- Բաքվում հայերի ջարդերին ԽՍՀՄ զորքերը չէին միջամտում։ Քաղաքում արտակարգ դրություն հայտարարվեց
ուշ, այն էլ ոչ թե հայերի ջարդերը կանխելու, այլ իշխանափոխությունը կանխելու նպատակով:
Ի՞նչ մեկնաբանություն ունես ԽՍՀՄ իշխանությունների գործողությունների շուրջ: Ինչո՞ւ էին հակված պաշտպանելու ադրբեջանական կողմին։ Ինչո՞ւ էր, ըստ քեզ, ԽՍՀՄ իշխանության համար ավելի կարևոր Ադրբեջանում իշխանափոխությունը, քան հայերի անվտանգությունը։ - Հետազոտել սեփական գերդաստանի ներկայացուցիչների ներդրումը Արցախյան ազատամարտում և Հայրենիքի պաշտպանության գործում:
Առաջադրանք 2
ԼՂՀ-ն չճանաչված պետություն/էջ 132
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
- Ներմիութենական • Արթուր Մկրտչան • Օլեգ Եսայան • ՊՊԿ • ՊԲ • Արկադի Ղուկասյան • Բակո Սահակյան
- Արայիկ Հարությունյան • միջազգայնորեն չճանաչված պետություն • մշտական ներկայացուցչություններ
- ՀԻՄՆԱԿԱՆ
- ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
- ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քայլեր արվեցին ԼՂՀ պետական
- համակարգի ձևավորման նպատակով։
- բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ տեսք ուներ ԼՂՀ փաստական անկախությունը։ Ինչպե՞ս էր ձևավորվում իշխանությունը։
- գ. Վերլուծի՛ր։ Միջազգային ի՞նչ կարգավիճակ ուներ
- ԼՂՀ-ն։ Ի՞նչ հարաբերություններ ուներ այլ սուբյեկտների հետ։
- ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
- Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված ԼՂ-ում ՊՊԿ-ի ստեղծումը։
- Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ միջոցներով էր ԼՂՀ-ում իշխանություն ձևավորվում։
- Գնահատի՛ր։ Ինչո՞ւ էր ԼՂՀ-ն մնում չճանաչված պետություն։
ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
- ԼՂՀ անվտանգության երաշխավորը ՀՀ-ն էր, որի հետ կային քաղաքական, տնտեսական, ռազմական, առևտրային, մշակութային, սոցիալական և այլ կապեր։
Մեկնաբանի՛ր «անվտանգության երաշխավոր» ձևակերպումը։ Ի՞նչ է նշանակում։ Ըստ քեզ՝ ինչպե՞ս է ՀՀ-ն
իրականացրել իր այս պարտականությունը ԼՂՀ-ի նկատմամբ։ Ինչպե՞ս էին արտահայտվում ՀՀ-ԼՂՀ կապերը տարբեր ոլորտներում։