Փետրվարի 10-20, առաջադրանք, 9րդ դաս.

Խորհրդային Հայաստանը «սոցիալիստական կարգերի» հաստատման ճանապարհին – համառոտ

Անուններ և հասկացություններ

Նոր տնտեսական քաղաքականություն (ՆԷՊ) – 1921 թ. սկսված քաղաքականություն, որով թույլատրվեց սահմանափակ մասնավոր առևտուր և տնտեսություն՝ պատերազմի և քայքայման հետևանքները հաղթահարելու համար։

Վ. Լենին – Վլադիմիր Լենին, Խորհրդային պետության հիմնադիր, ՆԷՊ-ի նախաձեռնողը։

Ի. Ստալին – Իոսիֆ Ստալին, ԽՍՀՄ ղեկավար, իրականացրեց արդյունաբերացում և կոլեկտիվացում։

Սոցիալիստական հասարակություն – հասարակարգ, որտեղ արտադրության միջոցները պետական կամ հանրային սեփականություն են։

Արդյունաբերացում (ինդուստրացում) – երկրի արագ արդյունաբերական զարգացում, գործարանների և արտադրության աճ։

Կուլակ – ունևոր գյուղացի, որը համարվում էր սոցիալիզմի հակառակորդ։

Հիմնական գաղափարներ

ա. ՆԷՊ-ը Հայաստանում իրականացվեց մասնավոր առևտրի և փոքր բիզնեսի թույլտվությամբ։ Արդյունաբերացումը կատարվեց հնգամյա պլաններով՝ զարգացնելով էներգետիկան, քիմիական արդյունաբերությունը, մետաղամշակումը։ Գյուղատնտեսության կոլեկտիվացումը կատարվեց գյուղացիական տնտեսությունները միավորելով կոլտնտեսությունների մեջ։

բ. ՆԷՊ-ը նպատակ ուներ վերականգնել տնտեսությունը, իսկ արդյունաբերացումը և կոլեկտիվացումը՝ արագ կառուցել սոցիալիստական համակարգ։ ՆԷՊ-ից անցում կատարվեց խիստ կենտրոնացված տնտեսության՝ արդյունաբերական աճ ապահովելու համար։

գ. Դրական՝ արդյունաբերության աճ, աշխատատեղեր։ Բացասական՝ բռնություններ, բնապահպանական խնդիրներ, գյուղատնտեսության անկում։ Քիմիական արդյունաբերությունը ստեղծեց աշխատատեղեր, բայց վնասեց բնությանը։ Ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը չէր բխում երկրի երկարաժամկետ շահերից։

Քննադատական մտածողություն

  1. Կոլեկտիվացումը սկզբում նվազեցրեց արտադրողականությունը, առաջացրեց դժգոհություն։
  2. Միայն գործարանների քանակը բավարար չէ․ կարևոր են տեխնոլոգիաները և մրցունակ արտադրանքը։
  3. Թուրքիան և Պարսկաստանը (ներկայիս Իրան) հետագայում զարգացան շուկայական տնտեսության պայմաններում։ Մենք անհանգստանում ենք թուրքական ապրանքների տարածումից, քանի որ դրանք մրցունակ են և կարող են վնասել տեղական արտադրողին։

Оставить комментарий