Ի՞նչ է պանիսլամիզմը և պանթյուրքիզմը։
Պանիսլամիզմը գաղափարախոսություն է, որի նպատակը բոլոր մուսուլմանների միավորումն է մեկ քաղաքական–կրոնական միության մեջ։ Պանթյուրքիզմը գաղափարախոսություն է, որը ձգտում է միավորել բոլոր թյուրք ժողովուրդներին մեկ պետության կամ միության մեջ։
Ի՞նչ էր Հայության բնաջնջման համիդյան ծրագիրը, որոնք էին համիդյան ջարդերի հետևանքները և միջազգային արձագանքը։
Համիդյան ծրագիրը սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունն էր՝ ուղղված հայերի ճնշման և ոչնչացմանը։ Համիդյան ջարդերի (1894–1896) հետևանքով կոտորվեցին հարյուր հազարավոր հայեր, տեղի ունեցավ զանգվածային գաղթ։ Միջազգային արձագանքը սահմանափակվեց դատապարտմամբ։
Համեմատել Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ 20-րդ դարի սկզբում։
Ռուսական կայսրությունում հայերն ունեին դպրոցներ, մամուլ և մշակութային կյանք։ Օսմանյան կայսրությունում հայերը ենթարկվում էին ազգային ու կրոնական ճնշման և բռնությունների։
Ի՞նչ է Հայկական հարցը և ինչպե՞ս վերաբացվեց այն 1912–1914 թթ.։
Հայկական հարցը Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրն էր։ 1912–1914 թթ. այն վերաբացվեց Բալկանյան պատերազմներից հետո՝ բարենորոգումների պահանջով։
Ինչպե՞ս են կապված Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը, որոնք են հետևանքները և դատապարտումը։
Պատերազմի ընթացքում Օսմանյան իշխանությունները իրականացրին Հայոց ցեղասպանությունը 1915 թ.։ Հետևանքն էր մոտ 1,5 մլն զոհ և հայրենիքի կորուստ։ Ցեղասպանությունը դատապարտվել և ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից։
Ի՞նչ է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։
Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը կնքվեց 1918 թ., որով Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և Կարսը, Արդահանը ու Բաթումը հանձնվեցին Օսմանյան կայսրությանը։
Ի՞նչ էր Բաթումիի խորհրդաժողովը։
Բաթումիի խորհրդաժողովը 1918 թ. բանակցություններ էին Օսմանյան կայսրության և Անդրկովկասի ժողովուրդների ներկայացուցիչների միջև։
Ի՞նչ են Մայիսյան հերոսամարտերը, ե՞րբ հռչակվեց ՀՀ-ն և ինչ էր Բաթումի պայմանագիրը։
Մայիսյան հերոսամարտերն էին Սարդարապատը, Բաշ Ապարանը և Ղարաքիլիսան։ 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։ Բաթումի պայմանագիրը ծանր պայմաններով կնքվեց Օսմանյան կայսրության հետ։
Ինչպե՞ս ներկայացվեց Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։
Փարիզի խորհրդաժողովում մեծ պետություններին ներկայացրին, որ պետք է ստեղծվի անկախ հայկական պետություն և շտկվեն ցեղասպանության պատճառած վնասները
Ինչպե՞ս դարձավ Հայաստանը խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի թիրախ և ինչպե՞ս տեղի ունեցավ ՀՀ-ի անկումը։
Հայաստանը դարձավ թիրախ, որովհետև այն նորաստեղծ էր և թույլ Քեմալական Թուրքիան հարձակվեց արևմտյան սահմանների վրա և Խորհրդային Ռուսաստանը ճնշեց արևելյան ուղղությամբ Արդյունքում 1920 թվականին Առաջին Հանրապետությունը անկում ապրեց
Ինչպիսի՞ն էին Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ 19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկզբին։
Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ շատ լարված էին և հաճախ վերածվում էին փոքր պատերազմների: