Դեռ վաղ տարիքից, դպրոցական նստարանից մենք ծանոթանում ենք գալակտիկա բառին: Բոլորիս հայտնի է, որ գալակտիկա նշանակում է տիեզերքում անսահման քանակությամբ ցրված աստղաբույլերից յուրաքանչյուրը:
Այս բառը գալիս է հունարեն «ղալա» բառից, որը նշանակում է կաթ: Այնուամենայնիվ, իմաստային ի՞նչ կապ կա կաթի ու գալակտիկայի միջև: Կկարծեք, որ ոչ մի կապ էլ չկա, սակայն ստուգաբանությունը Ձեզ կապացուցի այլն: Հայերենում, գալակտիկան այլապես անվանում ենք «Ծիր կաթին», այսինքն` կաթի ծիր, եզր: Այս անվանումը ստացել է, որովհետև միգուցե մարդկանց աչքին կաթնագույն է թվացել:
Ռուսերենում նույնպես галактика և մի շարք եվրոպական լեզուներում, այս բառը ծագում է հունարենից: Ինչ բառ էլ որ կազմվել է հունարեն ղալա ` կաթ բառից, ամենուրեք իր հիմքում պահպանել է կաթնային նշանակությունն ու նմանությունը: Եվ այսպիսով, լեզվագիտության տեսակետից Երկիրն իրոք շրջապատված է կաթնեղենով:
Իմ կարծիքով, շատ հետաքրքիր համեմատում է: