Դաս 9. §11.Էլեկտրական լարում: Վոլտաչափ:

Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում.
Էլեկտրական փակ շղթայում էլեկտրական էներգիան փոխակերպվում է այլ էներգիաների՝

  • ջերմային (հաղորդիչներում),
  • մեխանիկական (շարժիչներում),
  • լույսի և ջերմության (լամպերում):

2. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը.
Հոսանքի աշխատանքը այն էներգիայի չափն է, որն ազատվում կամ ծախսվում է, երբ էլեկտրական լիցք է տեղափոխվում դաշտում։ A=U ⋅ I ⋅ t

որտեղ՝
A— աշխատանք (Ջ),
U — լարում (Վ),
I — հոսանքի ուժ (Ա),
t — ժամանակ (վրկ):

3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում.
Էլեկտրական լարումը դա աշխատանքն է, որ դաշտը կատարում է՝ տեղափոխելով 1 Կուլոն լիցք։ U=A/q

4. Ինչպե՞ս է սահմանվում լարման միավորը՝ ոլտը.
1 Վոլտը (Վ) այն լարումն է, որի դեպքում դաշտը 1 Կուլոն լիցք տեղափոխելու համար կատարում է 1 Ջուլ աշխատանք։
Գործածական միավորներ՝

  • մՎ (միլիվոլտ) = 10-3 Վ,
  • կՎ (կիլովոլտ) = 103 Վ։

5. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ.
Վոլտաչափը սարք է, որով չափում են շղթայի որևէ հատվածի լարումը։

6. Շղթայի տարրերի ո՞ր միացումն են անվանում զուգահեռ.
Զուգահեռ միացում է կոչվում այն դեպքում, երբ տարրերի ծայրերը միացված են նույն երկու կետերին, և նրանց վրա լարումը նույնն է։
Վոլտաչափը միշտ միացվում է զուգահեռ՝ շղթայի տվյալ հատվածին։

7. Ի՞նչ սխալներ կարող են լինել սխեմայում.

  • Վոլտաչափը միացված է շարքով, ոչ թե զուգահեռ։
  • Ամպերմետրն միացված է սխալ տեղում (զուգահեռ, ոչ թե շարքով):
  • Աղբյուրի բևեռները շփոթված են։

Оставить комментарий