Նոյեմբերի 3-8

Ի՞նչ նշանավոր լեռներ կան հրաբխային լեռնավահանների մարզում։
Հրաբխային լեռնավահանների մարզում հայտնի են Արագած լեռը, Աժդահակ լեռը և Սպիտակասարը։

Ի՞նչ է սարահարթը։
Սարահարթը բարձրադիր հարթ տարածք է, որը գտնվում է ծովի մակարդակից բավական բարձր։

Թվարկե՛ք ՀՀ-ում մի քանի սարահարթեր։
Հայաստանում հայտնի սարահարթերից են Շիրակի սարահարթը, Լոռու սարահարթը և Սյունիքի սարահարթը։

Ի՞նչ գոգավորությունների է բաժանվում Միջնարարաքսյան գոգավորության մարզը։
Միջնարարաքսյան գոգավորությունը բաժանվում է Արարատյան, Շիրակի և Նախիջևանի գոգավորությունների։

Լեռնավահանների հարևանությամբ գոյացել են առանձին հրաբխային լեռնազանգվածներ, թվարկե՛ք դրանցից երեքը։
Այդպիսի հրաբխային լեռնազանգվածներից են Արա լեռը, Արտենի լեռը և Գութանասարը։

Оставить комментарий