Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի գլխավոր պատճառները։
Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914-ին՝ եվրոպական պետությունների միջև մրցակցության, զենքերի աճի և դաշնագրային համակարգերի պատճառով։ Պատճառ դարձավ նաև Ֆերդինանդի սպանությունը Սարաևոյում։
2.Ներկայացրե՛ք հակադիր խմբավորումների անդամ պետությունների ռազմաքաղաքական նպատակները։
Անտանտը (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) ուզում էր կանգնեցնել Գերմանիայի ուժը, իսկ Քառյակ դաշինքը (Գերմանիա, Ավստրո–Հունգարիա, Օսմանյան կայսրություն, Բուլղարիա)՝ նոր տարածքներ նվաճել և մեծացնել ազդեցությունը։
Քո կարծիքով ինչո՞ւ Օսմանյան տերությունը դարձավ աշխարհամարտի մասնակից:
Օսմանյան կայսրությունը միացավ Գերմանիային, քանի որ հավատում էր նրա հաղթանակին և ցանկանում էր վերադարձնել կորցրած տարածքները։
4.Ժամանակագրական ժապավենի միջոցով ներկայացրե՛ք 1914–1916 թթ. ռազմական
հիմնական իրադարձությունները:
1914–1916 թթ. տեղի ունեցան հիմնական մարտերը՝ Բելգիա և Ֆրանսիա (1914), Գալիպոլիի ճակատամարտ (1915), Վերդեն և Սոմմե (1916)։
Քո կարծիքով ինչո՞ւ ԱՄՆ–ն միացավ Անտանտին։
ԱՄՆ-ը միացավ Անտանտին, որովհետև Գերմանիան խորտակում էր ամերիկյան նավերը և սպառնում էր ԱՄՆ-ի անվտանգությանը։
6.* Ինչո՞ւ բոլշևիկները համաձայնեցին առանձին հաշտության պայմանագիր կնքելու Քառյակ դաշինքի հետ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ պայմանագիրը։
Բոլշևիկները, իշխանության գալով 1917-ին, ցանկացան դադարեցնել պատերազմը և կնքեցին Բրեստ–Լիտովսկի հաշտությունը՝ որի հետևանքով Ռուսաստանը կորցրեց մեծ տարածքներ և դուրս եկավ պատերազմից։