1..Ընդգծել բառերը, որոնց մեջ կա—ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
մտրուկ, անմոռուկ, օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ, կտրուկ, խենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ:
-ում վերջածանցը
ոռոգում, շշադդում, տրտում, երդում, շարժում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, բազում
— ուտ վերջածանցը
տարեմուտ, եղևնուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, կաղնուտ, լուսամուտ, ճահճուտ:
-ք վերջածանցը
աղոթք, վազք, հավաք, շնորհք, լիաթոք, սրտաճաք, օրենք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան:
-անի վերջածանցը
ավագանի, եռաժանի, անվանի, առածանի, ընտանի, նազանի, ամպհովանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի:
-անք վերջածանցը
հարգանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք:
-ատ վերջածանցը
բացատ, անապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ, պողպատ, քննադատ, պոչատ, կիսատ:
2..Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2.Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3.Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4.Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ, թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:
3.Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալ, պսպղալ:
Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:
4.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։
Քաջաբար- զոհվել
աստիճանաբար- հոգնել
օրեցօր — հիշել
խորապես- սուզվել
շարունակ- երգել
կուզեկուզ- քայլել
հավիտյան- ապրել
սրտանց- աղերսել
գյուղեգյուղ- վազել
լռելյայն- դիմանալ
բերնեբերան- ասել
արագ-արագ- ուտել
վերջնականապես- որոշել
հոտնկայս- հպարտանալ
ներքուստ — անգրագետ
շատ-շատ — ուտել
Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։
5.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևում էր մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ալեկոծվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ողողեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, նոսր, ողորկ,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, ստորոտ,
թանձր, անբասիր։
Ջանասեր — թույլ, օրինական — ապօրինի, համարձակ — երկչոտ, ջինջ — ամպոտ, ջրարբի — անջրդի, խորդուբորդ — ողորկ, գագաթ — ստորոտ, տգետ — ուսյալ, թանձր — նոսր, անբասիր — արատավոր:
3.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Ոսկեծամ աղջիկը գալիս է աղբյուր:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ վիշապը գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Այլևս առավոտներն չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գառնուկները հոտոտում էին հողը:
4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական պաշտոնական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդուջուն (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդույթներ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) վերաբերվում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը հասկացություն (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց) տեղիք տվեց։
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), ուսմունք առած առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծարվում էր (լուծվում, լուծարվում էր)։
12. Այդ մասին ասվել է բազմիցս (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ հանդիպելիս (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ (եկավ, եկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը այլև (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Տատիկս սուրճը սերով չի խմում: Սերը ամենակարևոր զգացմունքներից մեկն է:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Շարադրություն գրելիս մոռացա կետ դնեմ: Օվկիանոսում շատ կետեր կան:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք):
Ֆիզիկայի ժամին գրեթե ամեն ինչը քանոնով ենք չափում: Երաժշտական դպրոցում քանոն են նվագում:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Նրան տեսնելուց մարմնովս դող անցավ:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Նրա ձայնի տոնը շատ բարձր էր: Հայաստանում դա շատ նշանավոր տոն է:
6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է
7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես — վսեմ
Բ. նսեմ —
Գ. ցնծություն — ուրախություն
Դ. երես — դեմք
Ե. ցնծալ – հրճվանք
8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ
9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ
Մի մատ:
10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին: