Գործնական հայոց լեզու.

Քո ընտրությամբ բլոգում առանձնացրո՛ւ տասը դարձվածքը և սովորի՛ր դրանց բացատրությունները: Սովորելուց հետո փորձիր բացատրել, թե, ըստ քեզ, ի՞նչ է դարձվածքը:

Էշի ականջում քնած լինել — ոչ մի բանից տեղյակ չլինել: Էշն ինչ գիտի նուշն ինչ է — անխելք մարդը չգիտի, թե սովորելը ինչ է: Եփած հավի ծիծաղն էլ կգա — այնպիսի պրիմիտիվ բան, որ անգամ եփած հավը կծիծաղի: Ջրի բերածը ջուրն էլ կտանի — հեշտ աշխատանքը հեշտ էլ կկորցնես: Նախրի մեջ էշի ճակատը պաչել — անխելքների մեջ խելացի գտնել: Գյուղը կանգնի գերան կկոտրի — համախմբված աշխատանքով կարելի է մեծ նվաճումների հասնել: Կոպեկի համար մեռած — ժլատ: Աչքը ջուր կտրել — մի բանին երկար նայել: Հիվանդի համար ջուր բերող — արագ շարժվող: Փուշը մատից հանել — օգնել:

Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ:

Ուղղագրություն

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր: Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ: Հարցուփորձ, մրցույթ:

Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ: Օձանման, ատաղձագործ:

19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին: Խեղտել, ողկույզ:

Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր, սանդուղք: Կմախք, վխտալ:

20. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց:

Անհյուրընկալ — ոչ հյուրասեր, զրուցընկեր — զրուցակից, դյուրընկալ — ընկալող, գահընկեց — տապալված, անընդհատ — անընդմեջ, համընթաց — հավասար շարժվող:

Բոլոր բառերի մեջտեղում կա «ը» տառը:

բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

Միջօրե — օրվա մեջտեղում, հանապազօրյա — ամեն օրվա, ոսկեզօծ — ոսկով օժտված, ապօրինի — հակաօրինական, առօրյա — ամենօրյա, առօրեական — ամենօրյա, բացօթյա — բաց տարածքում, բարօրություն — խաղաղություն, զօրուգիշեր — ամեն օր ու գիշեր:

Բոլոր բառերը գրվում են «օ» տառով:

գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

Մանրէ — բակտերիա, վայրէջք — վայր իջնել, հնէաբան — հին բաներ ուսումնասիրող, որևէ — ինչ որ, երբևէ — երբևիցե:

Բոլոր բառերը գրվում են «է» տառով:

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակ.նթարթ, անընդմեջ, լու.սնկա, մթ.նկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակ.նհայտ, անընդհատ, անհյուր.նկալ, սրընթաց:

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամ թ գրի՛ր:

Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընդեռնելի:

23.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ… արևելյաեվրոպական:

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով: Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտ, աղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարք, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույր, բյուրավոր:

25.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:

ճճճալ, բզզալ, ֆսալ, թսալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էմմա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իննական, օրրան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

26. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

27.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երջանկություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

28.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոզակեզ անանձրի կլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է

գոլորշանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլլիոն տոննա է:

29.Գրաբարյան տեքստերը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Աշխարհաբար հայերեն

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

.30.Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Աշխարհաբար հայերեն

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ որպես սրաթև, արծիվ անցկացավ գետը,
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,
Արագ հասցնելով բանակը իր:

Оставить комментарий