Մայրիկ…

Դուք կարող ե՞ք պատկերացնել ձեր կյանքն առանց մայրիկի: Ե՞ս, դե իհարկե ոչ: Իսկ եթե մի պահ հիշենք այն երեխաներին, ովքեր ապրում են մանկատներում, փողոցներում, առանց ծնողների..

Ցավալի է, չէ՞: Բնականաբար, չէինք ուզենա լինել նրանց փոխարեն: Բայց նրանք կուզեին: Կուզեին ունենալ մայրիկ, ով կսիրի իրենց, կհարգի և կպաշտպանի: Իսկ մենք ունենք: Մենք ունենք մի էակ, ով մեզ սիրում ու փայփայում է, իրեն չի խնայում, որպեսզի մենք լինենք բարեկիրթ, գեղեցիկ և հաջողակ: Իսկ մե՞նք: Մենք ի՞նչ ենք անում մեր մայրիկների համար: Այո, մենք փորձում ենք, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է: Մարդիկ պետք է փոխադարձաբար օգնեն իրենց մայրերին և ուժ տան նրանց, ինչպես ժամանակին նրանք են արել մեզ համար:

Ինչքան է տանջվում մայրիկները, երբ լույս աշխարհ ենք գալիս: Դա անում է մեզ համար, որպեսզի մենք ապրենք, ժպտանք, մեծանանք..

Հենց ինքն է համբերատար սպասում, թե երբ ենք վերջապես ճիշտն ասելու, նա է ամաչում մեր վատ արարքների համար, նա է ջանասիրաբար մեզ հետ սովորում և սովորեցնում: Մեկ-մեկ, ինձ թվում է, թե մայրերն ամենակարող են: Չէ, ճիշտ եմ ասում, այդպես է:

Նրանք բարկանում են, բղավում են, բայց անում են նրա համար, որ մենք լինենք ապահով, հաջողակ և մեր գործած սխալները երկրորդ անգամ չկրկնենք: Ինչպես ասում է իմ մայրիկը. «Անում եմ, որպեսզի ամենալավը լինես, գոնե ինձ համար…»:

Оставьте комментарий