Մայրենի. Տնային առաջադրանք. 06.03.23.

Ընթերցանություն. Առաջին օրը դպրոցում. Վ. Սարոյան.

Պատմիր քո դպրոցական առաջին օրվա մասին: Եթե ճիշտ ասեմ, չեմ հիշում: Դե իհարկե, շատ դժվար է հիշել այն, ինչ տեղի է ունեցել 6 տարի առաջ: Բայց մեկ է, ես վստահ եմ, որ այնպիսի լավ դպրոցում, ինչպիսին իմն է, առաջին օրը հաստատ անցել է շատ լավ, հետաքրքիր, բուռն և ուրախ: Հիշում եմ, որ ինձ օտար չէի զգում, քանի որ մանկապարտեզից սեբաստացի եմ: Սիրելի երեխաներ, եթե վախենում եք դպրոց հաճախելուց, և պետք է դառնաք սեբաստացի, խնդրում եմ, հանեք այդ մտքերը ձեր մտքից: Մեր դպրոցում երբեք չեք ձանձրանա, հոգնի և տխրի: Իմ առաջին օրը անցել է բավականին լավ: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում: Այսքանը:                

  Ինքդ կազմիր առաջադրանքներ պատմվածքի վերաբերյալ։

Ի՞նչ հասկացար այս պատվածքից:

Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ հենց ծամոնի խաղը գերեց Ջիմին:

Քո կարծիքով, արդյո՞ք Ջիմի ընտանիքի տնտեսուհին լավն էր:


Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Իմ կարծիքով պատմվածքի գլխավոր ասելիքը այն է, որ պետք չէ վախենալ դպրոց հաճախելուց, այլ պետք է սովորել, չվախենալ և պատրաստ լինել դժվար պահերին: Այո, փոքր երեխաների համար շատ դժվար է ընտելանալ դպրոցին, սակայն մենք արդեն լավ ծանոթ ենք դպրոցի կյանքին: Նաև այնտեղ կարելի է լավ ընկերներ գտնել, և սովորել հաճույքի և միայն մեր համար, քանի որ դպրոցական տարիներն կյանքի ամենալավերից են:

Оставьте комментарий